«Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման մասին». Աննա Նաղդալյան
![]() 320 Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 12:50 Վերահաստատում ենք, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: «Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական օրակարգի մի մասն է կազմում, և այդ հարցի շուրջ համագործակցության երկխոսություն կա: Ինչ վերաբերում է կենսալաբորատորիաներին, պարզապես պետք է վերահաստատել, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին, վերահսկվում են Հայաստանի կողմից, այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետները: Եվ այն բացառապես քաղաքացիական բնույթ է կրում: Իսկ ինչ վերաբերում է պայմանագրի հարցին, պետք է ասեմ, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման մասին»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանի հետ Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ կստորագրի: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
