«Լավ է, որ նման հայտարարություն է հնչում Ադրբեջանի կողմից». ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
![]() 593 Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 13:10 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրուցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և Ադրբեջանի այն հայտարարությանը, ըստ որի՝ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հակամարտության կարգավորման համար: «Այս առնչությամբ պետք է արձանագրեմ, որ մենք բազմիցս ենք հայտարարել բանակցային գործընթացի համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին: Բազմիցս նշել ենք, թե այդ միջավայրի կոմպոնենտները որոնք են, որ պետք է կատարվեն վստահության մեխանիզմների ներդրման վերաբերյալ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, որ պետք է հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և ժողովուրդների թշնամանքի քարոզումից: Ոգևորիչ չէի ասի, բայց լավ է, որ նման հայտարարություն է հնչում Ադրբեջանի կողմից, քանի որ սա առաջին անգամ է, որ նման բան է արվում»,- ասել է Ա. Նաղդալյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
