«Բաքվում ենթադրում են, որ ներքաղաքական խնդիրներով զբաղված Հայաստանն ի զորու չէ համարժեք կերպով արձագանքել». Վարդան Ոսկանյան
![]() 268 Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 15:05 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունների գրեթե անընդհատ հոսքը միանշանակորեն կարելի է գնահատել որպես հատկապես մեր հասարակությանը թիրախավորող քարոզչական հարձակում և մասնակիորեն նաև միջազգային հանրության վրա դրական տպավորություն թողնելու փորձ, որը միտված է անհանգստություն սերմանելու մեզանում և կեղծ խաղաղասիրական ուղերձներ հղելու աշխարհին։ Կարծում եմ՝ Բաքվում ենթադրում են, որ այս պահին հիմնականում ներքաղաքական խնդիրներով զբաղված Հայաստանն առայժմ ի զորու չէ համարժեք կերպով արձագանքել նման գործելաոճին, մինչդեռ, ըստ իս, մեր քայլերը կարող են և պետք է լինեն բոլորովին անզուգաչափ և անսպասելի՝ օգտագործելով մեր բոլոր առավելությունները և Բաքվի վարչակարգի ամենախոցելի կետերը։ Պարզեցված դիտարկելիս, ցանկացած պետություն բաղկացած է իշխանությունից և լայն հասարակությունից, իսկ Ադրբեջանի պարագայում, գաղտնիք չէ, որ կա հսկայական անջրպետ այդ երկու բաղադրիչների միջև, ինչից բխում է, որ մեր շահերն առաջ տանելու և Բաքվի վարչակարգին զսպելու նպատակով չափազանց արդյունավետ կարող է լինել հայաստանյան տարբեր մակարդակների պաշտոնյաների կողմից ադրբեջանական հասարակության զանազան դժգոհ շերտերի (տեղաբնիկ ժողովուրդներ, արևմտամետ երիտասարդություն, ազատական ընդդիմություն, շիայական ընդդիմություն, քաղհասարակության կառույցներ և այլն) վրա ուղիղ քարոզչական ազդեցություն գործադրելը։ Այսինքն, Հայաստանը, որպես ժողովրդավարական երկիր, ըստ էության, այլևս իրավունք ունի ոչ միայն քննադատելու Բաքվի բռնապետական վարչակարգը, այլ նաև ուղիղ աշխատելու դրա վարած քաղաքականության արդյունքում տուժող ադրբեջանական հասարակության տարբեր խավերի հետ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
