Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
![]() 473 Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 18:10 Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թևոսյանը, Լենա Նազարյանը, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը և Լուսինե Քասարջյանը: Ինչպես հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամի մամուլի ծառայությունից, նիստի սկզբում Աննա Հակոբյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի նպատակը վերջին ամիսներին Հիմնադրամի գործունեության, մշակված ծրագրերի ներկայացումն ու այս ընթացքում կուտակված հարցերի քննարկումն է: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է վեցամսյա գործունեության ֆինանսական հաշվետվությունը, այնուհետև Խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրել Հիմնադրամի մշակած գործունեության հայեցակարգը: Հոգաբարձուներին ներկայացվել են նաև մշակված ծրագրերը, որոնք վերաբերում են սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտներին: Գործադիր տնօրենը նշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում լինելու է երկարաժամկետ ազդեցության բանաձև: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է առողջական խնդիրների վերաբերյալ քաղաքացիների անհատական դիմումների հասցեագրման ընթացակարգն ու սկզբունքները: Հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է դիմումները դիտարկել խստորեն սահմանված չափանիշներին համապատասխան: Խորհուրդը որոշել է նաև Հիմնադրամի գործառնական բյուջեի սահմանաչափերը, քննարկել և հաստատել հաստիքացուցակը: ![]() |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48

