«Այսօր քանի տեղ հանդիպեցի «հերոս Մանվել» արտահայտությանը...». Հրանուշ Խառատյան
![]() 640 Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 20:05 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց ունեմ՝ ըստ մեր բարոյականության կարո՞ղ է արդյոք գողը հերոս լինել, կամ՝ կարո՞ղ է հերոսը գող լինել: Մարդը սովորական գող է, հետո քաջաբար կռվում է, հետո կրկին սովորական գող է: Նա ՀԵՐՈ՞Ս է: Հերոսը լավ կռվելուց զատ բարոյական այլ չափանիշների խնդիր չունի՞: Կարո՞ղ է կին բռնաբարել, մարդկանց ապօրինի ունեզրկել, թշվառացնել, նվաստացնել, բայց մեկ է՝ ՀԵՐՈՍ լինել: Չեմ ուզում ասել, որ հերոսը հրեշտակ պետք է լինի, բայց օրինավոր, պարկեշտ մարդ պե՞տք է լինի, թե՞ կարող է չլինել: Հարցս բոլորովին հռետորկան չէ: Եվ հարցս բոլորովին իշխանության կողմից տրված կոչումի մասին չէ: Հարցս մեր հասարակության կողմից ընկալման մասին է: ՈՒզում եմ իսկապես հասկանալ՝ մեր հասարակական բարոյականությունը հերոսից սովորական պարկեշտության պահանջ ունի՞, թե՞ հաշտ է «հերոս»-ի անբարոյականության հետ: Այսօր քանի տեղ հանդիպեցի «հերոս Մանվել» արտահայտությանը: Հարց է առաջանում՝ մենք կարո՞ղ ենք սահմանել ռազմական այնպիսի պարգևներ, որոնք միայն ռազմական նվաճումներն են հատկանշում: Թե՞ հաշտվենք «հերոս»-ի անբարոյականության հետ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
