Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ վերջինի առողջական վիճակի, սեփականացրած վկայականների և Մարտի 1-ի մասին
![]() 549 Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 15:30 «Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ թվով 20-30 սեփականության վկայականներ ուղարկել է, որպեսզի պետական մարմիններն սկսեն գործառույթներ իրականացնել: Մոտ 6 ամիս քննեցին, զննեցին այդ իրավունքի հիման վրա, տեսան հանցակազմ չկա, հիմա էլ ուղարկում են գյուղապետերին՝ ցուցում են տալիս, որպեսզի մտնեն դատական պաշտպանության մեջ՝ այդ տարածքների գործարքներն անվավեր ճնաչելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Վերջինը նշել է, որ վարույթ իրականացնող մարմնի միակ փաստարկը, որ բերվում է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ, այն է, որ ասում են, թե նա դուրս գալով մեկուսարանից, կգնա Արցախ, և քանի որ Արցախը իրավական կարգավիճակ չունի, ուստի այնտեղից չեն կարող իրեն ետ բերել: Փաստաբանն անդրադարձել է նաև գլխավոր դատախազի և ցուցարարների հանդիպմանը: Լրագրողի դիտարկմանը, թե դատախազն ասել է՝ բողոքարկելու են դատարանի որոշումը և, բացի այդ, խոստացել լրացնել Մանվել Գրիգորյանի մեղադրանքը նշելով՝ «չկասկածեք, որ հիմնավոր փաստեր ենք ներկայացնելու», փաստաբանը պատասխանել է՝ թող լրացնեն, ներկայացնեն, արձագանքը կլինի: Հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել այն պայմանով, որ պատրաստակամություն է հայտնել Մարտի 1-ի հետ կապված ցումունք տալ, Լ. Բաղդասարյանը հերքել է այդ վարկածը՝ նշելով, որ նման բան չկա, և իր պաշտպանյալի գործը Մարտի 1-ի հետ բացարձակապես աղերս չունի: Անդրադառնալով Մ. Գրիգորյանի առողջական խնդիրներին, Լ. Բաղդասարյանը տեղեկացրել է, որ երեկ երեկոյան բժշկական միջամտություն է եղել «Շտապ օգնության» կողմից: Մանվել Գրիգորյանն իր բուժումներն ընդունում է տանը, անհրաժեշտության դեպքում՝ հիվանդանոցում: Դատարանը Մանվել Գրիգորյանի ազատ արձակելու որոշումը կայացնելիս՝ նաև հաշվի է առել անձի առողջական վիճակը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
