«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և տասնյակից ավելի սպանությունների համար». Պետրոս Մակեյան
![]() 423 Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 11:10 «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են Մարտի 1-ի տասը զոհերի, Հոկտեմբերի 27-ի և երկու տասնյակ պետական ու քաղաքական գործիչների սպանության համար։ Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի «աջակիցների» նրա ոչ անհայտ հարսի՝ սկեսրայրի մասին սրտաճմլիկ բնութագիրը և հարկատուների փողերով սնվող Վիկտոր Սողոմոնյանի «հայելու առաջ» ելույթից հետո առաջացած հարցերը որոշեցի բարձրաձայնել։ Նրանց թվում է, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ այդպես է, ապա հարյուրավոր մարդիկ, որոնք Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի արյունարբու ռեժիմի զոհերն են կամ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք հայրենազրկվել են, չեն կարող հանդուրժել, որ Քոչարյանն ազատության մեջ հայտնվի, այլ բան, երբ մարդիկ բավարարված չեն, որ երկու հրեշներից երկրորդը՝ Սերժ Սարգսյանը, դեռևս ազատության մեջ է։ Վիկտոր Սողոմոնյանը (ի դեպ նրա եղբայրը ևս հարկատուների փողերով է սնվում ու տարիներ շարունակ էլեկտրոէներգիայի, գազի թալանչական սակագներն է փաթաթել ժողովրդի վզին), հանդես գալով Անժելա Թովմասյանի մոտ, հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյանն անմեղ է, ուղղակի Նիկոլ Փաշինյանը, վախենալով Քոչարյանից, քանի որ վերջինս որոշել է քաղաքականությամբ զբաղվել, վրեժ է լուծում նրանից՝ մոգոնեցին սահմանադրական կարգի տապալման հոդվածը և որ նա որևէ կապ չունի մարտի 1-ի տասը զոհերի հետ։ Եվ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են ոչ միայն մարտի 1-ի տասը զոհերի համար, այլև հոկտեմբերի 27-ի, ինչպես նաև երկու տասնյակից ավել պետական ու քաղաքական գործիչների սպանության համար, ոչ միայն որպես հիմնական շահառուներ, որ երկու տասնամյակ իշխանությունը բռնազավթել ու պահել են, այլև Քոչարյանը՝ որպես հանրապետության նախագահ։ Նրանց հետ պատասխանատու են նաև Աղվան Հովսեփյանը, իր կառուցած հանցավոր, այսպես կոչված իրավական համակարգով, Հայկ Հարությունյանը՝ իր ոստիկանության անվան տակ հանդես եկող մարդակեր համակարգով, նաև բոլոր այն դատավորները, որոնք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրահանգներով հարյուրավոր անմեղ մարդկանց են դատապարտել։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, նրանց սպասարկող երկու տասնյակ հպատակ օլիգարխները ժողովրդից թալանել են, ամենանվազագույն հաշվարկներով, 10 միլիարդ դոլար։ Նույն Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը տարբեր աղբյուրներով չորս միլիարդ դոլար է գնահատվում։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
