Անցկացվել է դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարի եզրափակիչ փուլը
![]() 215 Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 19:00 Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվել է դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցույթի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, հյուրեր: Դիպուկահարների հրաձգության համահայկական մրցաշարն անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ: Թեժ ու անզիջում պայքարում իրենց ուժերն են չափել Հայաստանի և Արցախի լավագույն հրաձիգները: Մրցաշարի արդյունքներով հաղթող ճանաչված հրաձիգները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և խորհրդանշական նվերներով: Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է պետական և մասնավոր կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող նմանօրինակ մրցույթների շարունակականությունը՝ նաև այս ուղղությամբ միջազգային հարթակներում բարձր արդյունքներ ապահովելու համար: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
