«Նման քայլի գնալու համար ՌԴ-ն լրջագույն պատճառներ պետք է ունենա». Ռաֆայել Թեյմուրազյան
![]() 1009 Շաբաթ, 29 դեկտեմբերի, 2018 թ., 23:15 Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինը բազմաթիվ ընկերներ ունի, որոնց գուցե շնորհավորում է ծննդյան օրվա և/կամ Նոր տարվա կապակցությամբ, բայց այդ մասին Կրեմլը ոչինչ չի հայտնում։ Ռ. Քոչարյանը, ուրեմն, մի արտառոց կարևորության «ընկեր» է։ Կրեմլում հասկանում են, չէ՞, որ համերկրային ատելություն վաստակած և ծանրագույն մեղադրանքներով բանտում գտնվող մարդուն հրապարակային աջակցություն հայտնելն ազդելու է ՌԴ նկատմամբ ՀՀ բնակչության տրամադրությունների վրա։ Ուրեմն՝ նման քայլի գնալու համար ՌԴ-ն լրջագույն պատճառներ պետք է ունենա։ Պարզ է, որ հյուսիսից եկող շնորհավորական ուղարձների իրական հասցեատերը ոչ թե Քոչարյանն ինքն է, այլ՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը։ «Էխո Մոսկվին» գրում է, թե եթե Ռ. Քոչարյանն ազատ արձակվի, ՀՀ-ին մատակարարվող գազի գինը կմնա նույնը (սահմանին $150), հակառակ դեպքում՝ կթանկանա ավելի քան 30%-ով ($215 սահմանին), ինչը տարեկան լրացուցիչ մոտ 130 մլն դոլարի ծախս է ենթադրում: Եթե սա իրականությանը համապատասխանում է, ուրեմն՝ էլի հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ է ՌԴ-ի համար այդքան կարևոր Քոչարյանը։ Պատասխանի բազմաթիվ վարկածներ կարող են լինել. գուցե Քոչարյանը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ է, գուցե կապված է ՌԴ հետ ինչ-որ գործերով (ասենք՝ Հոկտեմբերի 27), գուցե այսկերպ ՌԴ-ն պարզապես պատժում է Հայաստանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում անզգույշ վարվելու համար...։ Շատ պատճառներ կարող են լինել, բայց ակնհայտ է, որ Քոչարյանն օգտագործվում է որպես գործիք՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու, զիջումներ կորզելու համար։ Եվ դա արվում է Քոչարյանի գործուն մասնակցությամբ ու ջանադրությամբ։ Անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին նա այդ գործիքի դերից դուրս չի եկել, ու դժվար է ասել, թե հատկապես երբ է հատել պետական դավաճանության սահմանը։ Զարմանալի է, որ մեր մամուլը կատարվողին նայում է զուտ «ընկերներ են» կամ «Պուտինը վատն է» տեսանկյունից։ Ինչո՞ւ է նա այդքան կարևոր ՌԴ-ի համար։ Ա՛յս տեսանկյունից է պետք նայել հարցին»։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
