«Սասնա ծռեր»-ը հայտարարություն է տարածել
![]() 630 Երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ., 17:05 «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հայտարարությունն Արցախի ԱԺ երեք խմբակցությունների կոչի վերաբերյալ. «31-ը դեկտեմբերի 2018 թ. Ստեփանակերտ Արցախի ԱԺ-ում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են արել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»: Առնվազն հայության ընկալման տիրույթում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կենսագրությունը ազգային դավաճանության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների շղթա է, որոնք նա կատարել է հանուն անձնական շահի և հարստացման: Փաստորեն, այս երեք կուսակցությունները, հանդես գալով այսպիսի կոչով, ըստ էության ինքնաբացահայտվում են որպես դավաճանության և այլ հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի, մեղսակիցներ կամ դրանք արդարացնողներ: Արցախի Աժ-ում ներկայացված մյուս կուսակցությունները և պատգամավորները, որ չեն միացել այս երեք կուսակցությունների հայտարարությանը, պետք է բարձրաձայնեն իրենց անհամաձայնության և ժողովրդի կարծիքին համամիտ լինելու մասին: Հակառակ պարագայում նրանց լռությունը կարող է ընկալվել որպես անտարբերություն կամ նույնիսկ լուռ համաձայնություն; Խստագույնս դատապարտում ենք Արցախի ԱԺ-ում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունների դիրքորոշումը և արցախցիներին կոչ ենք անում օր առաջ համախմբվել Երևանի օրինակով Ստեփանակերտում ևս փոփոխություններ կատարելու նպատակով՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Արցախը ՀՀ-ի կազմի մեջ ներառելու մեր համազգային երազանքի իրագործման համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
