Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է
492
Հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ., 10:25

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վանաձոր-Ալավերդի և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: