Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Միացյալ Նահանգների Սենատը երեկ հաստատել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում:
Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով էր խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին, միաժամանակ նկատել, որ Հայաստանը դեռ պետք է մեծ աշխատանք կատարի՝ ձեռքբերումներն ամրագրելու համար:
«Այս տարվա ապրիլին և մայիսին հարյուր հազարավոր հայեր խաղաղ ցույցի էին դուրս եկել՝ իրենց կառավարությանը հաշվետու դարձնելու համար։ Շատերի նման ես էլ սրտի թրթիռով էի հետևում իշխանության խաղաղ փոխանցմանը։ Սակայն Հայաստանը դեռ շատ աշխատանք ունի կատարելու՝ վերջին վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար»,- ասել էր նա։
Խոսելով իր առաջիկա ծրագրերի ու գերակայությունների մասին՝ Լին Թրեյսին խոստացել էր շարունակել իր նախորդի՝ դեսպան Ռիչարդ Միլզի առաքելությունը և սատարել հայ ժողովրդին ժողովդրավարական նկրտումների, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ու անկախ դատական համակարգի կայացման հարցում. - «Մեր քաղաքականության նպատակն է տեսնել անկախ, ժողովրդավար ու բարգավաճ հայաստան, որը խաղաղության մեջ է հարևանների հետ և ինքնիշխան իր գործընկերներին ազատորեն ընտրելու հարցում»:
Ապագա գերակայությունների շարքում դեսպանը հատուկ առանձնացրել էր նաև ղարաբաղյան խնդիրը՝ ընդգծելով՝ հակամարտության խաղաղ կարգավորումը կենսական նշանակություն ունի Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի առավել անվտանգ ու ապահով ապագայի համար:
«Եթե հաստատվեմ դեսպանի պաշտոնում, ես կսատարեմ այս նպատակին հասնելու՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ջանքերին»,- ասել էր Թրեյսին:

«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
5021:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
7918:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
7417:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
19817:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
7017:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
12517:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6917:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6317:12