«Ադրբեջանի իշխանությունները հաշվեհարդար են տեսնում փախստականների նկատմամբ». Աշոտ Ասատրյան
![]() 561 Շաբաթ, 05 հունվարի, 2019 թ., 19:15 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ ադրբեջանական մամուլում տարածվեց իտալացի լրագրողի հոդվածը, որտեղ փախստականները պատմում էին իրենց կյանքի պատմության մասին, թե ով որտեղից ու ինչ պայմաններով է եկել ու հաստատվել իրենց ներկայիս բնակության վայրը։ Հոդվածի մեջ նաև նշվում է, որ ադրբեջանցի փախստականները պատրաստ են կրկին բնակվել իրենց հին տներում, նրանք նույնիսկ պատրաստ են ապրել հայերի հետ։ Հոդվածի հերոսներից մեկը ասում է՝ «Մենք ուզում ենք ամեն գնով վերադառնալ Ղարաբաղ, պատրաստ ենք նույնիսկ նորից ապրել հայերի հետ միասին։ Սակայն մենք պետք է հետ ստանանք մեր հողերը։ Իմ կարծիքով, եթե զինվորները հեռանան, մենք կկարողանանք նորից ապրել հայերի հետ միասին»։ Ադրբեջանական իշխանության համար ցանկացած անձ, ով պատրաստ է հայի հետ ապրել, համարվում է թշնամի ու իշխանությունը շատ արագ պատժում է նրանց։ Հոդվածը տպագրվելուց ժամեր անց այրվեց Բաքվի Խաթայ թաղամասում գտնվող փախստականների հանրակացարանը։ Հրդեհի արդյունքում շենքը դարձել է անպիտան։ Դրանից մեկ օր անց հրդեհվեց Գոյչայում գտնվող մեկ այլ հանրակացարան, որը նախատեսված էր փախստականների համար։ Շենքը կրկին դարձել է գրեթե անպիտան»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
