«Ալիևի նախարարը զորքին նախապատրաստում է ռազմական գործողությունների». Աշոտ Ասատրյան
![]() 912 Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 02:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղության մասին խոսակցությունների հետ զուգահեռ ադրբեջանական կողմը բանակին պատրաստում է նաև ռազմական գործողությունների։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանի բանակի անձնակազմը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների։ Հասանովը հրամանատարական կազմին ևս մեկ անգամ փոխանցել է նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը և նրանց ուղղված կոնկրետ առաջադրանքները, որոնց մեծ մասը կապված են առաջնագծում կատարվելիք գործողություններին։ Ընդամենը մոտ մեկ ամիս առաջ նույն Ալիևը խոսում էր 2019 թվականին Արցախի հարցում լուրջ փոփոխությունների մասին, հետագայում մեկ այլ նախարար՝ Էլմար Մամեդյարովը, ևս անդրադարձել էր այդ թեմային։ Իսկ փաստորեն Ալիևի մյուս նախարարը զորքին նախապատրաստում է ռազմական գործողությունների ու նախագահի և անձամբ իր անունից առաջադրանքներ է տալիս։ Մենք այս ընթացքում չպետք է մոռանանք կամ ականջի հետև գցենք, որ մեր խաղաղության միակ երաշխավորը դա բանակն է ու միայն մեր զորքի շնորհիվ կարող ենք լուրջ փոփոխություններ իրականանցնենք Արցախի հարցում։ Ադրբեջանի հետ ցանկացած այլ կոնտակտ կամ փորձ գրեթե անհնար է, քանի որ դրանք ուժի լեզվից բացի այլ որևէ լեզու չեն հասկանում։ Իսկ մեր բանակի անձնակազմը, անկախ ամեն ինչից՝ հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ և այլն, միշտ պատրաստ է ցանկացած ռազմական գործողության սահմանի ցանկացած հատվածում»։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
