Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը
![]() 475 Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 10:00 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Այն Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին տաղավար տոնն է: Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեք: Այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Պատարագիչը սուրբ Մյուռոն կկաթեցնի ջրի մեջ և կօրհնի ջուրը: Ավանդության համաձայն՝ ժողովուրդն այդ ջրից տուն է տանում՝ որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, որտեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը: Սուրբ Ծննդյան օրը միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով: Սուրբ Ծննդյանը հաջորդում է հանգուցյալների հիշատակության օրը՝ Մեռելոցը: Հունվարի 7-ին՝ Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
