«Ղազախստանի հանձնակատարն անթույլատրելի է համարում Կարագանդայի դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը». ՄԻՊ
![]() 342 Երկուշաբթի, 07 հունվարի, 2019 թ., 14:20 ՀՀ մարդու իրավունքների պաշտանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի հետ հեռախոսազրույցից հետո նա ևս մեկ անգամ հարցը քննարկել է իրավապահ մարմինների հետ և տեղեկացրել Արման Թաթոյանին, որ դեպքն ունի միայն կենցաղային քրեաիրավական բնույթ՝ նաև հղում անելով իրավապահ մարմինների ինչպես նոր, այնպես էլ դրանից առաջ արված հաղորդումներին: Արման Թաթոյանի խնդրանքով՝ Ասկար Շակիրովը լիարժեք պատրաստակամություն է հայտնել իր իրավասության սահմաններում մանրամասն քննության ենթարկել ցանկացած բողոք կամ դիմում, որ կարող են ունենալ հայերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Ղազախստանի գործընկերոջ հետ համագործակցության բարձր որակը, նրա արագ արձագանքը և կշարունակի կապ պահպանել նրա հետ՝ կապված Ղազախստանի մեր հայրենակիցներին առնչվող իրավիճակի հետ: Պաշտպանը կապի մեջ է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Ղազախստանում Հայաստանի դեսպանության հետ և կարևորում է նրանց ջանքերը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
