«Հասկացեք՝ այս պատերազմը 2016-ապրիլի նման 100 լույս զավակ գերեզմանելով չի ավարտվելու». Սամվել Կարապետյան
![]() 1372 Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 04:05 Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծայրահեղ մտահոգիչ... Գիտակցենք և ընդունենք կամ ո՛չ, բայց շատ դարեր (առավել ցայտուն Դ դարից ի վեր) հայերս մի տեսակ անիրական, վիրտուալ կյանքով ենք ապրում, այլ խոսքով մեզ շրջապատող երևույթներին ադեկվատ չենք արձագանքում: Գտնում եմ, որ իրական կյանքից կտրված, կեղծ արժեքներով առաջնորդվող և դրանց հանձնված մեր տեսակի շարունակական կորուստները (մարդկային, տարածքային) հենց այս, կարծես կոդավորված անադեկվատության պատճառով է: Հենց հիմա, ռազմաքաղաքական որ վերլուծաբանի, փորձագետի ուսումնասիրությունները, որ կարդում եմ (հայ կամ այլազգի), բոլորը միաբերան 2019-ի տարեվերջին Ադրբեջանի ծավալուն հարձակումն են կանխորոշում (դե գուցե կանխորոշված ժամկետից կարող է և ավելի շուտ կամ ուշ լինել, բայց դա չէ էականը): Նախապատերազմյան այսօրինակ կացության պարագայում միանգամայն բնական պիտի լիներ սևեռվել բոլոր այն աշխատանքների վրա, որոնք կարող էին գոնե նվազագույնի հասցնել պատերազմով պայմանավորված անխուսափելի կորուստները, սկսած ռմբակոծություններից փրկվելու համար ստորգետնյա ապաստարանների ինտենսիվ (աշխատանքային 3 հերթափոխով) կառուցումներից մինչև հայրենական գերժամանակակից զինատեսակների փորձարկումներն ու փորձարկվածների զանգվածային արտադրությունները: Մեզանում իրավիճակը մոտավորապես պետք է նմանվեր Լենինգրադի կամ Ստալինգրադի 1941-ի պաշտպանության կազմակերպման օրերին տարվող աշխատանքի եռուզեռին: Լավ հասկացեք՝ այս պատերազմը 2016-ապրիլի նման 100 լույս զավակ գերեզմանելով չի ավարտվելու: Մեզ այսպես պահելու դեպքում գուցե հազարներով էլ տակից դուրս չենք գա: Մինչդեռ պատերազմից առաջ օրնիբուն իրականացված աշխատանքի շնորհիվ կարելի է նախահարձակ թշնամուն ոչ միայն մինչև վերջ փշրել, այլև հակահարձակումով ամբողջ ճակատի երկարությամբ էապես բարելավել մեր ճակատային բնագիծն ընդհուպ մինչև հայոց օրրան՝ Մեծ Հայքի արևելյան սահմանների վերականգնումը: Սակայն, մի նայեք ձեր շուրջը, փորձեք գնահատել, թե ինչո՞վ ենք զբաղված, որո՞նք են մեր առօրյա առաջնային հոգսերը... Այո՛, շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք դարեր, ուստի և կկորցնենք այնպես, ինչպես մշտապես կորցրել ենք: Հասկացե՛ք վերջապես՝ մեր յուրաքանչյուր ճիշտ չապրած (կամ հենց այսպես ապրած) օրն ավելացնում է վաղվա պատերազմում մեզ պատճառվելիք զոհերի թիվը...»: |

«Պետք է ձայնը տալ այն կազմավորմանը, որը կներկայացնի փրկության, առաջընթացի ապահովման իրագործելի ծրագիր»․ Արշակ Սադոյան
14903:06
«Ատեստացիայի չափանիշները խիստ են սահման պահող պայմանագրայինների համար»․ Ոսկան Սարգսյան
14202:06
«էն երկիրը, որի գործերին քիթը խոթում են, էդ երկրի ղեկավարությունը գործակալի տրամաբանությամբ չի՞ գործում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
17400:12
«Նիկոլներն անցողիկ են, ինչպես փոշին, իսկ մեր կապը հողից է, ոչ թե փոշուց»․ Մետաքսե Հակոբյան
246Երեկ, 23:48
«Ալիևը հաստատել է՝ պահանջները ՀՀ-ի նկատմամբ շարունակվելու են, իսկ Նիկոլը խաբում է խաղաղության պատրանքներով»․ Արա Պողոսյան
178Երեկ, 23:30
«Ստամբուլում զբաղվել եք «գիտական գործունեությամբ», Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եղե՞լ եք»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
281Երեկ, 22:18
«Եթե ՔՊ-ն որևէ անհատի, կառույցի դեմ արշավ է սկսում, նշանակում է վերջինս ճիշտ ուղու վրա է»․ Արսեն Ջուլֆալակյան
173Երեկ, 21:48
«ՀՀ զարգացումը հնարավոր է այն դեպքում, երբ տնտեսությունը կառուցվի ընտրված ոլորտների վրա»․ Դավիթ Անանյան
168Երեկ, 21:24
