1916թ. հունվարի 10-ին սկսվեց Էրզրումի ճակատամարտը
![]() 631 Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 16:50 Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Էրզրումը՝ Կարին, Կարնո քաղաք, Թեոդուպոլիս, Թեոդոսուպոլիս, Արզրում, գտնվում է Էրզրումի դաշտի հարավարևելյան մասում՝ Եփրատի և Երասխի ակունքների մոտ՝ Այծպտկունք լեռնագագաթից մոտ 4 կմ հյուսիս-արևելք: Էրզրումի նահանգի վարչական կենտրոնը: Ենթադրվում է, որ Էրզրումի բնիկ Կարին անվանումը էթնիկական ծագում ունի: Դեռևս IVդ. հիշատակվում է որպես մարդաշատ քաղաք (եղել է Կարին գավառի կենտրոնը): Հայաստանի 387թ. բաժանումից հետո ընկել է բյուզանդական տիրապետության տակ: Մանազկերտի ճակատամարտից (1071թ.) հետո Էրզրումը զավթած սելջուկյան թուրքերը այն դարձրել են համանուն սուլթանության կենտրոնը: 1242թ. մոնղոլները կողոպտել և հրդեհել են Էրզրումը, բնակիչների մի մասին՝ ոչնչացրել, շատերին՝ վաճառել ստրկության: Այնուհետև Էրզրումը բազմիցս ենթարկվել է զանազան այլ հրոսակների ասպատակությունների: 1473թ. Էրզրումը գրավել են օսմանյան թուրքերը: XVIդ. 1-ին կեսին այն դարձել է Օսմանյան սուլթանության Էրզրումի նահանգի կամ Էրմանստան (Հայաստան) էյալեթի վարչական կենտրոնը, արդեն XVIIդ. եղել է առևտրական և արհեստավորական խոշոր քաղաք, որտեղ Անգլիան 1690թ. նշանակել է հատուկ առևտրական ներկայացուցիչ: Էրզրումով է անցել Արևելքի երկրներից Եվրոպա տանող տարանցիկ առևտրական գլխավոր ճանապարհներից մեկը: XIXդ. սկզբին Էրզրումի մոտ 30 հազար հայ բնակիչներին պատկանել է քաղաքի 3 հազար խանութների կեսից ավելին: 1830թ. ամռանը Էրզրումի 20 հազար, այլ տվյալներով՝ 100 հազար հայեր՝ Կարապետ արքեպիսկոպոսի գլխավորությամբ, քաղաքից հեռացող ռուսական զորքերի հետ գաղթել և հաստատվել են Ռուսաստանին անցած Ախալցխայում, Ախալքալաքում, մասամբ՝ Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում և դրանց շրջակայքում: Նրանց մի մասը XIXդ. 30-ական թթ. սկզբին վերադարձել է Էրզրում: Քաղաքից գաղթածների տներում հաստատվել են Արևմտյան Հայաստանի տարբեր մասերից եկած հայեր և թուրքեր: Քաղաքը խիստ տուժել է 1859թ. երկրաշարժից: 1879թ. փետրվարի 10-ին Էրզրումի թուրքական կայազորը անձնատուր է եղել գեներալ Լորիս-Մելիքովի հրամանատարությամբ քաղաքը պաշարած ռուսական զորքին, սակայն Բեռլինի կոնգրեսի (1878թ.) որոշմամբ այն դարձյալ տրվել է Թուրքիային: Թուրքական և ռուսական իշխանությունների հարուցած արգելքների պատճառով կասեցվել է Էրզրումի և շրջակա հայերի նոր գաղթը: Միայն մի քանի հարյուր հայ ընտանիք կարողացել է անցնել Արևելյան Հայաստան: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումը դարձել է հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոն: 1881թ. այնտեղ հիմնվել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական կազմակերպությունը: XIX-XXդդ. սկզբին էրզրումը եղել է հայ մշակույթի խոշոր կենտրոնը: Հին էրզրումը տարածվել է երեք բլրի վրա, ունեցել է ամրոց (միջնաբերդ), որը 4 դռներով (հյուսիսում՝ Վրաց, արևելքում՝ Թավրիզի, հարավում՝ Յենի, արևմուտքում՝ Երզնկայի) կապվել է երկպարիսպ արվարձաններին: 1801թ. Աբդուլ Ռահման փաշայի հրամանով ոչնչացվել են Երզնկայի և մյուս դռների հոյակերտ խաչքարերը, հայկական կամ հունական արձանագրություններով կոթողների մի մասը: Հնագույնը հայկական թաղամասերն էին՝ սալահատակ, նեղ փողոցներով, հիմնականում՝ երկհարկ, քարակերտ կամ աղյուսակերտ տներով: Հայկական նշանավոր ճարտարապետական կոթողներից էր XVIIդ. զանգակատան տեղում կառուցված Ս.Աստվածածին (Վարի) եկեղեցին: Դեռևս VIIդ. հիշատակվում է Միաբան Աստվածածին եկեղեցին: XVIIIդ. էր հիմնադրվել հայ կաթոլիկների Ս.Մարիամ եկեղեցին: Տասնյակ եկեղեցիներ վերածվել են մզկիթների (օր.՝ Ս.Ստեփանոս եկեղեցու հիմքի վրա կառուցվել է Նյումենեի Քյափեն մզկիթը): XIXդ. սկզբի 30 հազարից 1914թ. Էրզրումում մնացել էր 15 հազար հայ: 1895-96թթ. համիդյան կոտորածներին էրզրումում զոհ է գնացել ավելի քան 700 հայ: Մեծ եղեռնի ժամանակ էրզրումում առաջին բռնություններն սկսվել են 1915թ. հունվարի 23-ից: Հուլիսի 7-ին ծայր է առել բռնի տեղահանությունը, որի ընթացքում Էրզրումի և հարևան գյուղերի 19 հազար հայ բնակչիներ քշվել են Դերջան-Երզնկա և ոչնչացվել (կենդանի է մնացել 11 մարդ): 1916թ. փետրվարին, երբ ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների մասնակցությամբ գրավել են Էրզրումը, քաղաքում և դաշտի գյուղերում մնացել էր մի քանի հարյուր հայ: Օգտվելով ռազմաճակատի կազմալուծումից՝ թուրքական 25 հազարանոց բանակը 1918թ. փետրվարի 26-ին զավթել է Էրզրումը: Սակավաթիվ զորախմբով քաղաքը պաշտպանել փորձող զորավար Անդրանիկը փրկված էրզրումցի հայերին տեղափոխել է Արևելյան Հայաստան: 1930թ. Էրզրումում ապրում էր մոտ 250 հայ: Էրզրումի ճակատամարտը խոշոր ձմեռային հարձակում էր՝ մի կողմից՝ Արևմտյան Հայաստանի կարևորագույն կենտրոններում ամրացած թուրքական բանակի և մյուս կողմից՝ Ռուսական բանակի Կովկասյան ռազմաճակատի զորքերի և հայկական կամավորական ջոկատների միջև 1916 թվականի հունվարի 10-ից փետրվարի 16-ը։ |

«Անչափահասի վրա՞ եք հարձակվում, ամո՛թ ձեզ». Հրապարակում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
2514:06
Բողոքի ակցիայի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
5713:54
Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
9113:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
9213:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
11913:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
14113:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
12113:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
18612:54





