Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Մանուել Մանուկյանի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

Մանուել Մանուկյանի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին
1035
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 18:05

«Դիրքապահ. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի նախագահ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

Պարոʹն Փաշինյան, այսօր հետաքրքրվեցի մեր ԱԺ պատգամավորների աշխատավարձերի չափերով և անկեղծ ասած շատ վրդովվեցի։ Ունեմ ծանոթներ, բարեկամներ, ովքեր ուսուցիչ են աշխատում, զինվորական են, բայց ստանում են ընդամենը 70.000, ուսուցիչները, զինվորականները՝ 150.000, իհարկե, ես բոլորից շատ կուզենամ իմ երկրի պատգամավորները շատ աշխատավարձ ստանան, բայց դա թող լինի այն ժամանակ, երբ իմ երկրի բանվորը, զինվորականը, ուսուցիչն էլ շատ աշխատավարձ ստանա, թող պետական կառույցների ներկայացուցիչները, մարզպետները, նախարարները, բոլորը ստանան այնքան, ինչքան վայել է մեր թալանված ու աղքատացած երկրին։ Արդարությունը բոլորի համար է, այս աղքատ երկրում ԱԺ նախագահը 1 միլիոնից ավել աշխատավարձ է ստանում, իր տեղակալը համարյա մեկ միլիոն աշխատավարձ է ստանում, բայց մարդ կա հաց չունի ուտելու, դա հավասարությո՞ւն է, արդարությո՞ւն է... Որպես ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացի դիմում եմ Ձեզ, վերանայեʹք այս հարցը, երբ երկիրը կդառնա հարուստ, դոմիկում ապրող մարդկանց թիվը կքչանա, սոված մարդիկ կքչանան, անօթևան մարդիկ կքչանան, կհարստանանք, շատ փող կունենանք կարող եք բարձրացնել իրենց աշխատավարձը. բարձրացնելու համար նախ իրենց աշխատանքը պիտի տեսնենք, այսինքն իրենց աշխատավարձն իրենք պիտի բարձրացնեն՝ հարստացնելով ու զարգացնելով մեր երկիրը, երբ հարստացնեն, կբարձրանա, պարզ և տրամաբանական բան եմ ասում։ Հարգելիʹ հայրենակիցներ, դիմում եմ նաև ձեզ, արձագանքեք այս հարցերին, երկրի ղեկավարը դոʹւք եք՝ հասարակ քաղաքացիներդ, պահանջեʹք, հինը մեզ թող դաս լինի, որ նորերի հանդեպ հետևողական լինենք, պահանջող, որ նախկինի նման, ոչ թե մենք դառնանք պատգամավոիների ծառայողներ, այլ պատգամավորները դառնան մեզ ծառայողներ։ Պարոʹն վարչապետ, հույս ունեմ՝ նամակս կհասնի Ձեզ և Դուք անպայման կմտածեք այս հարցի շուրջ։ Հարգանքներով Մանուել Մանուկյան»: