«Փորձ է արվում փոխել իրավիճակը և ժողովրդագրությունը». Կարեն Հովհաննիսյան
![]() 526 Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 04:15 Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրդերը նորից բռնել են գաղթի ճանապարհը: 2018-ի գարնանը Քիրքուք վերադարձած քրդերը հույս ունեին, որ այլևս չեն լքի իրենց բնակավայրը: Սակայն երեկվանից Քիրքուքում կրկին հակաքրդական տրամադրություններ են, իջեցվել է քրդական դրոշը Քրդստանի կառավարության ներկայացուցչության շենքի վրայից, նորից քրդերին պատկանող տների վրա ինչ-որ նշագրումներ են հայտնվել, որոնք էլ անհանգստացրել են քրդերին: Այս պահին Իրաքի հակահաբեկչական ուժերը, հրամանատար Աբդուլվահաբ ալ-Սաադի գլխավորությամբ, ժամանել են Քիրքուք և իրականացնում են գործողություններ, որի արդյունքում խոնարհվում են բոլոր քրդական դրոշները, որոնք թեկուզ մասնավոր տարածքներում են գտնվում: Քիրքուքի նահանգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաքան ալ-Ջաբուրին հայտարարել է, որ գործողության մեջ է դրվում Իրաքի Սահմանադրության 140-րդ հոդվածը: Պետք է նշեմ, որ 2003-2017թթ. Քիրքուքում գլխավոր դրոշ էր համարվում հենց Քրդստանի դրոշը, սակայն այն ամբողջովին Իրաքի վերահսկողության տակ անցնելուց հետո այլևս փորձ է արվում փոխել իրավիճակը և ժողովրդագրությունը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
