«Հոգևոր ծուլությամբ պայմանավորված՝ մտավոր մակերեսայնությունն ահա՛, խեղդում է մեզ». Արծրուն Պեպանյան
![]() 521 Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 02:15 Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «63 տարի առաջ այս օրը երկրային կյանքը լքեց հայ քաղաքական մտքի գերաստղ Հայկ Ասատրյանը, ով եվրոպաներում կրթություն ստանալով և փիլիսոփայության դոկտոր դառնալով, քննեց իր ժամանակի հայությանը, պարզեց ժողովրդի կյանքի դժվարությունների պատճառները, պարզեց, «որ ենթակայական մեր անթիվ մեղքերը սրվեցին, դարձան անհաղթելի չարիք նաև այն պատճառով, որ մեր կյանքի ու գործի մեջ գիտականություն չմտցրինք: …Ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք, և հետևանքն ա՛յն եղավ, որ հոգևոր ծուլությամբ պայմանավորված՝ մտավոր մակերեսայնությունն ահա՛, խեղդում է մեզ: Այսօր, մեր կյանքի ո՛ր կողմն էլ վերցնենք՝ գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն՝ հույզի, ձևի փոխարեն՝ քաոսի, կազմակերպության փոխարեն՝ անկանոնության»: Հայկ Ասատրյանը վեր հանելով կարևոր այդ խնդիրը, նաև առաջարկեց այն շտկելուն ուղղված քայլեր, որոնք հրապարակվեցին «Տարոնի արծիվ» հանդեսում (1939թ.) և որոնք նպատակ ունեին «... արմատախլել հոգևոր ծուլության և մտավոր մակերեսայնության չարիքները, լծվել հայ իմաստասիրության շենքը վերա - և նորա - կառուցելու աշխատանքին»: Ցավոք, Հայկ Ասատրյանն և նրա խոհակիցները չունեցան կարևոր այս նախաձեռնությունը շարունակելու հնարավորություն, քանի որ 1944-ին ձերբակալվեցին խորհրդային հատուկ ծառայությունների կողմից: Նրանց գործը շարունակողներ չգտնվեցին, ու այդպես մենք հասանք Երրորդ հանրապետությանը՝ անինքնաճանաչ, սիստեմային քաղաքական մտածողությանն անվարժ, համակարգ կառուցելուն ու գործարկելուն անտեղյակ, քաղաքական խորքային երևույթները նկատելուն անընդունակ: Եվ արդյունքում այսօր ունենք քաղաքական մտքի շրիշակային մակարդակ, իսկ մեր քաղաքական մտքի գերաստղը, ով ելքի իրական ուղին էր ուրվագծել, մոռացության է մատնվել իր ժողովրդի կողմից: ՀԳ. Վերելք միությունը փետրվարի 5-ին, Հայկ Ասատրյանի ծննդյան օրը, ձևավորված ավանդույթի համաձայն կկազմակերպի նրան նվիրված միջոցառում»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
