Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հասկանո՞ւմ են սա արդյոք Բ26-ում. կասկածում եմ...». Տիգրան Խզմալյան

«Հասկանո՞ւմ են սա արդյոք Բ26-ում. կասկածում եմ...». Տիգրան Խզմալյան
485
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 21:05

Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն պաշտպանում է քրդերին թրքերից.
ԱՄՆ նախագահ Թրամփն իր ավանդական «թվիթերային» ոճով սպառնացել է երեկ «ավերակների վերածել» Թուրքիայի տնտեսությունը, եթե Էրդողանը ձեռնարկի խոստացած ռազմական հարձակում Սիրիայում քրդերի դեմ։ Սա կտրուկ հակասում է երկու նախագահների միջև դեկտեմբերին ձեռք բերված անձնական պայմանավորվածությանը, երբ լսելով Էրդողանի գանգատները հենց սիրիական քրդերին ԱՄՆ օգնության վերաբերյալ, Թրամփն անսպասելիորեն խոստացավ դուրս բերել իր զորքը Սիրիայից և թողնել քրդերին Թուրքիայի քմահաճույքին։ Ինչպես հայտնի է, դա առաջացրեց ոչ միայն քրդերի զայրույթը, այլ նաև ԱՄՆ ռազմական և հետախուզական վերնախավի բողոքն ու ցուցադրական հրաժարականներ։ Հավանաբար, քրդերին «քցելու» Թրամփի որոշումը վրդովեցրեց նաև Հանրապետական կուսակցության նրա քաղաքական աջակիցներին, ուստի նախագահը ճնշման տակ կատարեց հերթական շրջադարձ և այս անգամ արդեն «քցում» է Էրդողանին։ Հայերիս համար հատկապես ուշագրավ պետք է լինի, որ հարճատև ելևէջներից հետո ԱՄՆ վերադառնում է իր մարտնչող նոր դաշնակիցներին աջակցելու և փաստորեն քրդական պետականություն ստեղծելու իր հին՝ 100-ամյա վաղեմության նախագծին, այն էլ Թուրքիայի շահերի հաշվին։ Իրսքի և Սիրիայի հյուսիսում ամրացող քրդական ինքնավարությունը սահմանակից է դառնում Թուրքիայի հարավ-արևելքում 20-միլիոնանոց զինված քրդաբնակ շրջաններին՝ հասկանալի քաղաքական հետևանքներով։ Ինչպես բազմիցս գրել էի վերջին տասնամյակում՝ մենք շուտով հայ-թրքական սահմանի փոխարեն կունենանք հայ-քրդական սահման։ Հասկանո՞ւմ են սա արդյոք Բ26-ում: Կասկածում եմ...»: