«Ես ներողություն չեմ խնդրի մի բառի համար, որը չեմ արտասանել». Մանվել Գրիգորյանի պաշտպան (տեսանյութ)
![]() 546 Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 13:25 «Եթե ես թույլ եմ տվել նման արտահայտություն, պատրաստ եմ և՛ պատասխանատվություն կրել, և՛ ներողություն խնդրել, բայց ես ներողություն չեմ խնդրի մի բառի համար, որը չեմ արտասանել: Ես ակնկալում եմ, որ թյուրիմացության համար ինձ կասեն՝ կներեք»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք՝ դատական նախորդ նիստից հետո ցուցարարները բացատրություն էին պահանջում պաշտպանից՝ հայտարարելով, որ նա իրենց «թափթփուկ» է անվանել: Նշենք, որ այս պահին Վերաքննիչ դատարանի մոտ են նաև Փաստաբանների պալատի ղեկավարությունն ու փաստաբանները: Թե ինչով է պայմանավորված վերջինների ներկայությունն այդտեղ, Արսեն Մկրտչյանն ասաց. «Բացի ֆիզիկական անվտանգությունից, որը ոստիկանությունը պատշաճ իրականացնում է, ունենք չթիրախավորվելու խնդիր և այդ պատճառով Փաստաբանների պալատի ղեկավարությունն այստեղ է»,- նշեց Մկրտչյանը: «Այն մարդիկ, որոնք թքել են այդ մեքենայի վրա, ուզում եմ իմանան, որ իմ սեփականությունը չէ: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե մի անձի պաշտպանում եմ՝ անկախ նրանից, թե ոնց են վերաբերվում այդ անձին, փաստաբանին, դատավորին, դատախազին չի կարելի թիրախավորել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ մարդկանց գործով պետք է զբաղվի արդարադատությունը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
