«Հին-նոր վարչապետը նշանակվեց հին Նոր տարում». միջազգային մամուլ
![]() 2031 Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 17:30 Միջազգային մամուլն անդրադարձել է այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակմանը: «Այսօր՝ 2019թ. հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի պաշտոնում է նշանակել Նիկոլ Փաշինյանին»,- գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը: Գործակալությունը նշում է, որ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել էր «Իմ քայլը» խմբակցության կողմից, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, իսկ 15 օրվա ընթացքում, գործակալության հաղորդմամբ, պետք է ձևավորվի ՀՀ նոր կառավարությունը: «РИА Новости»-ն՝ հայտնելով վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակման մասին, ներկայացնում է նրա կենսագրությունը: «Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ նա վարչապետ նշանակվեց անցած տարվա մայիսին՝ բողոքի զանգվածային ալիքի ֆոնին: Ցուցարարները դժգոհում էին Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության կառավարումից»,- գրում է «Радио Озодлик»-ը: «Вести»-ի տեղեկացմամբ՝ Փաշինյանը, ով կառավարության ղեկավարի պաշտոնակատարն էր, նշանակվեց այդ պաշտոնում նոր խորհրդարանի առաջին նիստի օրը: «Հին-նոր վարչապետը նշանակվեց Հին Նոր տարում»,- ասվում է «Sputnik Казахстан»-ի հոդվածում: Գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի Փաշինյանի ներկայացրած հրաժարականը նպատակ ուներ արձակել Ազգային ժողովն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ դեկտեմբերին նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը հավաքեց ձայների 70,43%-ը: «Dailysabah»-ը «պատմական» է որակում դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններն ու հայտնում այսօր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակման մասին: «Malaymail»-ը մեջբերում է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ «դեկտեմբերի 9-ի ընտրությունները բարձր լեգիտիմություն են տվել խորհրդարանին»: «43-ամյա նախկին լրագրողը խոստացավ արմատախիլ անել կոռուպցիան և պայքարել աղքատության դեմ»,- նշում է պարբերականը: «Deutsche Welle»-ն՝ հայտնելով նշանակման մասին, ներկայացնում է կադրեր մայիսյան թավշյա հեղափոխությունից: Վարչապետի նշանակմանն անդրադարձ են կատարում նաև Xinhuanet-ը, Journal du Cameroun-ը, Eurasia Diary-ն, ուկրաինական, ղազախական, տաջիկական, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները: |

«Արարատը պատմության մեջ մնալու է նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
1714:18
«ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը»․ Սուրեն Սուրենյանց
5414:12
«ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6114:06
«ԱՊՀ-ն չի անտեսի ՀՀ-ում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովը»․ Սերգեյ Լեբեդև
7514:05
Ռուբիոյի այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին
14113:22
«ՔՊ-ում հասկանո՞ւմ են, որ Հայաստանը կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում»․ Արտակ Զաքարյան
10312:36
«ՀՀ-ն պաշտպանություն է փնտրում ապառնալիքի աղբյուրի մոտ»․ Շոյգու
13712:35
«ԿԳԲ-ի պադվալը պետք է փակվի»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
16112:18
