ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել
![]() 1756 Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 12:40 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել: Համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, ապա հաջորդել է համատեղ հանդիպումը: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի թվով 4-րդ հանդիպումն էր: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում: Երկու երկրների նախարարներին իրենց երախտագիտությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող և արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը: Նշվում է նաև, որ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնել բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ: Հանդիպման ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այժմյան փուլի հիմնական սկզբունքները: Նախարարներն ու համանախագահները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպում կազմակերպելու հարցը, որն ուժեղ ազդակ կհաղորդի բանակցությունների դինամիկային: Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը: Հայտարարության վերջում ասվում է, որ համանախագահները մտադիր են մոտ ժամանակներում հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ: |
Թրամփն արգելել է բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրել
3314:08Իլոն Մասկի հայրը որդու և Թրամփի վեճը սխալ է համարել
9613:44Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Գորիսում (տեսանյութ)
11513:24«Պարագլխի միակ քաղաքական կապիտալը ներքին ատելությունն է բոլորի նկատմամբ»․ Դավիթ Սարգսյան
9013:12«Լևոն Տեր-Պետրոսյանը վեր է ածվել Սերժ-Քոչարյան սիամական երկվորյակների խորթ եղբոր»․ Վահագն Ալեքսանյան
12013:06«Խմբակը երեսպաշտության նոր հորիզոններ է հաղթահարում». Սևակ Հակոբյան
9013:00«Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի»․ Սուրեն Սուրենյանց
13212:42«Նիկոլն իր փրկությունը տեսնում է Հայաստանի կործանման մեջ»․ Անդրանիկ Թևանյան
9512:25