«Նորակոչիկների մոտ 60%-ն առողջական որոշակի խնդիրներով է զորակոչվում». ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
![]() 644 Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 12:45 «Աշխատանք է տարվում ռազմաբժշկական ծառայության կողմից, որպեսի հիվանդ և առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բանակում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է և եթե զորակոչիկներն առողջական խնդիրներ ունեն, ապա՝ կա՛մ հետաձգում են ստանում, կա՛մ ազատվում: «Կենտրոնական հավաքակայանում բուժհանձնաժողովը զննում է զորակոչիկներին, և եթե հայտնաբերվում են որևիցե վիրուսային, արագ բուժվող հիվանդություններ, նրանք ուղարկվում են հոսպիտալ բուժում ստանալու, այնուհետև, առողջանալուց հետո, ծառայության վայր»,- ասել է Գ. Հովհաննիսյանը: «Մենք պատրաստ ենք սեզոնային հիվանդություններին: Դրա համար նաև կանխարգելիչ աշխատանքներ են տարվում, մինչև ապագա զինվորները գրիպի դեմ պատվաստումներ են ստանում»,- շարունակել է նա՝ հավելելով, որ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս՝ մեծացել է ողնաշարի խնդիրներով, ալերգիայով, տեսողության խնդիրներով, սիրտ-անոթային հիվանդություններով զորակոչիկների թիվը: «Մեր դիտարկումներով պարզվել է նաև, որ ընդհանուր առմամբ, նորակոչիկների մոտ 60%-ը որոշակի առողջական խնդիրներով է զորակոչվում»: Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանն էլ նշել է, որ զորակոչիկների որոշակի տոկոսը հիվանդություններ ունի, նման զորակոչիկների մի մասը կրում է որոշակի սահմանափակումներով ծառայություն: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
