«Ներման հայտնի գործընթացի վերաբերյալ». Ռուբեն Մելիքյան
![]() 544 Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 05:05 Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներման հայտնի գործընթացի վերաբերյալ: Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ, ցավոք, հանրությանը պաշտոնական տեղեկատվություն մինչ օրս չի ներկայացվել։ Ես հստակ համոզմունք ունեմ այդ «լռության» իրավաչափության վերաբերյալ, բայց հիմա խոսքն այլ հարցի մասին է։ Հիմա խոսքը ժամկետների մասին է։ Ըստ մամուլում եղած հրապարակումների վերլուծության՝ Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովն իր դրական եզրակացությունը պետք է որ տված լիներ և գործը Վարչապետին փոխանցած լիներ դեռ 2018թ. դեկտեմբերին։ Միևնույն ժամանակ, Ներման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 15-ՕՐՅԱ ժամկետում, Նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։ Tertium non datur. Ընդ որում, իրավական ակտերի մասին հին և նորմատիվ իրավական ակտերի մասին նոր օրենքների վերլուծության արդյունքում, որքան հասկանում եմ, ակնհայտ է, որ այդ 15-օրյա ժամկետը վերաբերում է ՕՐԱՑՈւՑԱՅԻՆ, այլ ոչ թե աշխատանքային օրերին։ Հետևություն՝ Վարչապետը պետք է որ արդեն որոշումը կայացրած լինի։ Ես կապվեցի Աղաջանովների ընտանիքի հետ և պարզեցի, որ որոշման մասին նրանց մասնավոր կարգով ևս չեն ծանուցել։ ՀԻՄԱ ԽՆԴՐԱՆՔՍ։ Լավ, եթե չեք ցանկանում հանրությանն իրազեկել (կրկնեմ, դրա իրավաչափությունն այս գրառմամբ չեմ քննարկում), գոնե Աղաջանովներին տեղեկացրեք Վարչապետի որոշման մասին։ Հիշեցնեմ նաև, որ երկուշաբթի Կառավարության շենքի առջև հավաքի ընթացքում Աղաջանովներն իրենց մոտեցած Կառավարության աշխատակազմի ներկայացուցչին խնդրեցին կազմակերպել հանդիպում Վարչապետի հետ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
