«Սա հերթական անգամ փաստում է, որ կան մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրենց աշխատանքին». Աշոտ Ասատրյան
![]() 594 Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 02:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-իրանական հարաբերությունների վրա ավելի շատ կարող են ազդել, ոչ թե պատգամավորի հայտարարությունները, այլ մամուլում տեղ կտած տարատեսակ տեղեկությունները և դիտում հավաքելու համար նախատեսված վեռնագրերը։ Դե պատգամավորը վերջին պահին կարող է ներողություն խնդրել կամ հայտարարել, որ վրիպում է եղել ու թեման անցնի, գնա, բայց երբ նկատում ես, որ համապատասխան կառույցներում աշխատող անձիք իրենց տեղում չեն ու չեն զբաղվում հայ-ադրբեջանական տեղեկատվական անվտանգության և պատերազմի հարցերով, ապա շատ պարզ է,որ հայկական մամուլում տարածվելու է «Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական հող» վերնագրով գոյություն չունեցող նյութ։ Ու թքած, որ Իրանի որևէ պաշտոնյա նման արտահայտություն չի արել, թքած, որ խոսքը գնացել է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին, որը նորություն չէ ու Իրանը երբեք չի հերքել նման հայտարարությունները։ Թքած, որ ժամեր անց իրանական մեդիան տարածում է հանդիպման իրական տեքստը, բայց հանուն արդարության նշենք, որ նորմալ ադրբեջանական մամուլ կարդալու դեպքում կզգանք, որ նրանք ևս Ղարաբաղի մասով ոչինչ չեն գրել։ Սա հերթական անգամ փաստում է, որ կան մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրենց աշխատանքին, ովքեր ընդհանրապես կապ չունեն իրենց զբաղեցրած պաշտոնի հետ, բայց փողեր են ստանում աշխատանքի համար, որը չեն կատարում։ Իսկ այս ամենը շատ վատ տեղա տանելու»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
