Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել թավշյա հեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի հոդվածը
![]() 2079 Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 17:00 Դավոսի համաշխարհային համաժողովի կայքը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը: «Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը Հայաստանում թավշյա հեղափոխության շնորհիվ իշխանության գլուխ անցավ: Ներկայացնում ենք Հայաստանի ապագայի նրա տեսլականը»,- գրում է համաժողովի կայքը՝ Weforum-ը: Հրապարակման մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ վարչապետը: «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում, մասնավորապես, նշել է. «Հայաստանում անցած տարի տեղի ունեցած փոփոխություններն, իսկապես, մասշտաբային և պատմական բնույթ ունեն: Թավշյա հեղափոխությունը մեր երկրում հանգեցրեց ժողովրդավարության հաղթանակին: Ժողովրդական շարժման հիմքում լայն կոնսենսուսն էր, որն ընդգրկում էր ոչ միայն մեր հանրությունը, այլ նաև հայկական հզոր սփյուռքի բոլոր շերտերը: Դա բացարձակ ոչ բռնի, առանց զոհերի հեղափոխություն էր, սերը, եղբայրությունն ու հանդուրժողականությունը հայկական ազգային շարժման կարգախոսն էին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան անցած տարվա դեկտեմբերին, որոնք հաստատեցին և ամրապնդեցին մեր հանրության ժողովրդավարական ձգտումները: Նրանք ցույց տվեցին, որ նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերն իսկապես վայելում են հանրության աջակցությունը: Եվ այս փոփոխությունները չազդեցին մեր արտաքին քաղաքականության վրա: Հայաստանը հավատարիմ է մնում իր միջազգային պարտավորություններին և արտաքին քաղաքականության գործընկերներին: Ավելին, կարծում եմ, որ ժողովրդավարական Հայաստանն առավել ծանրակշիռ ներդրում կունենա ռազմաքաղաքական և տնտեսական միություններում, որոնցում նա մասնակցում է: Ինչպես շատ այլ երկրներ, Հայաստանում տնտեսական և քաղաքական ինստիտուտների զարգացման անհրաժեշտություն կա: Նախկին ռեժիմը մեր երկիրը փակուղի էր մտցրել: Այդ իսկ պատճառով ազգային ինստիտուտների արդիականացումն առաջնահերթություն է, իսկ ժողովրդավարությունն այդ նպատակին հասնելու միակ լուծումն էր: Մենք ժողովրդավարության այլընտրանք չէինք տեսնում: Աստիճանական ժողովրդավարության հասնելը բարդ գործընթաց է, որը զգալի ժամանակ և նույնիսկ մտածելակերպի փոփոխություն է պահանջում: Մենք միայն առաջին քայլերն ենք արել: Ժողովրդի աննախադեպ աջակցությամբ Հայաստանի լեգիտիմ կառավարությունը հաստատեց բարեփոխումների հավակնոտ ծրագիրը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մոնոպոլիայի վերացումը, տնտեսական և քաղաքական կյանքի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ստեղծումը, աղքատության վերացումը, անկախ դատական համակարգը: Ավարտին հասցնելով քաղաքական ձևավորումը՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք նոր էջ ենք բացում. այժմ Հայաստանում բիզնեսի համար մրցակցային իրական միջավայր է ստեղծվել: Մենք կատարելագործում ենք նորմատիվ-իրավական հիմքը, վերացնում առևտրային խոչընդոտները, արդիականացնում ենթակառուցվածքները, բարձրացնում հայկական ապրանքների մրցունակությունն ու ներգրավվում օտարերկրյա ներդրումները: Հայաստանը՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ և հանդիսանալով կամուրջ այդ միության և Եվրոպական միության միջև, հնարավորությունն է տալիս արևմտյան ընկերություններին բիզնես վարելու, օգտագործելու հայերի գիտելիքներն ու կարողությունները, ծանոթանալու այդ շուկաներին և դրանց կանոններին: Որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, Հայաստանը կազմակերպության այլ անդամ երկրների հետ առևտրի համար առավել բարենպաստ երկրի կարգավիճակ ունի: Մենք ստորագրեցինք Եվրոպական միության հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը, որը կապում է Հայաստանում ԵՄ-ի հետ ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես: Մենք գտնվում ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն ստեղծելու ուղու վրա, որը կհամապատասխանի 21-րդ դարի չափանիշներին: Մենք լի ենք այդ ուղով շարժվելու վճառականությամբ, որպեսզի հասնենք մեր վերջնական նպատակին, որն է՝ օրենքի գերակայությամբ, կայուն, ժողովրդավարական և տնտեսապես զարգացող Հայաստանը: Մենք ձախողման իրավունք չունենք: Մենք պետք է արդարացնենք մարդկանց վստահությունն ու պաշտպանենք ժողովրդավարությունը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
