«Զարմանալի է, թե ինչ արագ ենք մոռանում». Ռաֆայել Թեյմուրազյան
![]() 423 Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 01:18 Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը պարբերաբար նայում եմ։ Նայում եմ, որ չմոռանամ, թե ինչեր ենք տեսել։ Զարմանալի է, թե ինչ արագ ենք մոռանում, ընդհանրապես։ Այսօր առավոտյան նույնիսկ մի քիչ հուզվել եմ՝ կարդալով, որ ֆիլմը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։ Անսովորը՝ վերջապես աղետը հաղթահարելու զգացողությունն է։ 2000-ից ընդդիմության հանրահավաքներին ու ցույցերին մասնակցել եմ, բայց ամեն անգամ դրանք ավելի են խորացրել անզորության զգացողությունը։ Իսկ այդ զգացողությունը գալիս էր ոչ թե նրանից, որ բռնում բանտերն էին լցնում, կեղծում, ջարդում ու ծեծում էին, այլ որ ընկերոջդ, ծանոթիդ հետ խոսելիս հասկանում էիր պրոպագանդայի ուժը։ Կաթիլ առ կաթիլ, բառի բուն իմաստով արյունով ու քրտինքով ծնվեց այն ուժը, փաստերի այն համախումբը, որն ի վերջո ջարդեց պատը, թույլ չտվեց կոծկել հանցագործությունը։ Ռ.Քոչարյանին և Մարտի 1-ի կազմակերպման գործում ներգրավված մյուս անձանց դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե վրեժի ցանկությամբ, այլ որ ապագայում Հայաստանի որևէ ղեկավարի մտքի ծայրով անգամ չանցնի անել այն, ինչ արեցին օրվա իշխանությունները 2008-ին»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
