«Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա». Լևոն Քոչարյանը` Վիլեն Գաբրիելյանին
![]() 593 Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 14:35 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառումն ու տարածած լուսանկարը լայն արձագանք են գտել համացանցում: Գրառման տակ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով գրել է. «Դու քո պատկերացումն ունես դեպքերի ու պատճառների հետ կապված, ես էլ իմը: Դու ասում ես ինչ-որ բաներ գիտես, ես էլ գիտեմ իմ իմացածը: Մարդկանց վշտի ու զգայարանների վրա խաղալով դուք ձեր քաղաքական դիվիդենտները քաղեցիք, սեփական մեղքը ձեզնից քցելու համար դիմեցիք ստոր քայլերի ու այ էս արածդ նույն շարքից ա: Էդ հավաքված մարդկանց լիդերի գոհունակ հեռախոսազանգը մարտի 2-ին երևի լսել ես: Որ չուզեցավ ախրանայից հրաժարվի ու գա, մարդկանց տեր կանգնի մարտի 1-ին, դա էլ համոզված եմ, որ գիտես: Դե էն մեկն էլ թողեց, փախավ կեսից, էդ էլ կարծում եմ գիտես: Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա: Մենք ոչ մի բանից երբեք չենք փախել: Կյանքում ոչ թիկնապահ եմ ունեցել, ոչ էլ քաղաք դուրս գալու հետ խնդիր, ոչ էն վախտ ու ոչ էլ հիմա: Եթե քեզ էդ հարցը հետաքրքրելա, կարաիր միշտ էլ հարցնեիր, ոչ թե սպասեիր իրավիճակ փոխվեր: Վիլեն Գաբրիելյանն արձագանքել է. «Գիտե՞ս որն ա ամենահետաքրքիրը, որ ճիշտ ես է, կակ ռազ մենակ խոսալով չի, բայց շատ կարևոր ա, երբ մարդը խոսում ա, ուղղակի ոչ քո դեպքում ու ոչ հիմա: Որովհետև, դու սկսել ես խոսալ միայն այն ժամանակ, երբ արդարությունը բախում է ձեր տան դուռը: Ո՞վ էր քեզ խանգարում բարձրաձայն խոսալ այն ժամանակ, երբ ավելի շատ էր պետք խոսալ առավելևս, որ քո պատկերացումով դու լիքը ճշնարտություններ գիտես, չեմ կարծում, որ դուխի պակաս ունեիր: Բա խոսայիր, ասեիր՝ հայրիկ, լավ Լևոնը վատն ա, Նիկոլը վատն ա, աթոռակռիվ են անում, բա էն հարյուրավոր մարդիկ, որոնց լցրել ես բանտերը, իրենք ի՞նչ են արել մեզ: Բա խոսայիր, հարցնեիր՝ հայրիկ, իսկ կարող ա՞ մարդկանց բողոքը մեր դեմ արդարացի ա, կարող ա՞ մենք վատն ենք եղել մարդկանց համար, դրա համար էլ մեզ դեմ են մարդիկ: ![]() ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54


