«Իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը մտածում է, թե կարող եմ դավադրության մեջ ներքաշվել». Նիկոլ Փաշինյան
![]() 560 Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 15:25 Արդեն հայտնել էինք, որ Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա անդրադարձել է այդ հանդիպման բովանդակությանը: «Դավոսի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ էստեղ ենք, հարցրել են՝ արդյոք դեմ չենք հանդիպմանը, ասել ենք՝ ոչ, նույնն էլ Ադրբեջանի նախագան է ասել, ու մենք ոչ պաշտոնապես զրուցել ենք ու հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որը եթե նույն տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումներից... Ավելի շատ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը, իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ի՞նչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ի՞նչ հնարավորություններ ու անհնարինություններ: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ուղղակի մտքեր ենք փոխանակել: Քննարկումներում խոսվում է էն ամեն ինչի մասին, ինչի մասին ասում ենք հրապարակային: Լինում են դեպքեր, մեկնաբաններ, ուժեր, գործիչներ, ովքեր փորձում են հանրությանը ներշնչել՝ տեսեք, դավադրությունների տեսություններ կան: Դավադրություններ չեն կարող լինել, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին: Իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը մտածում է, թե ես կամ կառավարությունը կարող ենք դավադրության մեջ ներքաշվել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
