Արծրուն Հովհաննիսյանը զինծառայող Յուրի Բրոյանի գործի վերաբերյալ գրառում է կատարել
![]() 382 Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 15:33 ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ազգությամբ եզդի զինծառայող Յուրի Բրոյանի գործին՝ ներկայացնելով ՀՀ ՊՆ-ի պարզաբանումը. «Նախկինում արդեն տրվել են նշված գործի վերաբերյալ մանրամասներ, այժմ ներկայացնենք գործընթացն՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ: Հիշեցնենք, որ շարքային Յու.Բրոյանի նկատմամբ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժնում 20.09.18թ.-ի ՀՀ քր. օր.-ի 363 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90865318 քրեական գործը՝ ինքնավնասում կատարելու փաստով, իսկ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված թիվ 90214418 քրեական գործով՝ ՀՀ քր. օր.-ի 314 հոդվածի, 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311 հոդվածի 1-ին մասով և 375 հոդվածի 1-ին մասով վերջինս ներգրավված է որպես տուժող: Շարքային Յու.Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչ ընդունված օրվանից չի խոսել, տրված հարցերին պատասխանել է գլխի թեթևակի շարժումով: Առաջին օրը հրաժարվել է սննդից՝ պատճառաբանելով, որ քաղցած չէ, միշտ գտնվում է կուչ եկած վիճակում և ձեռքերը դողացնում է: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչում գտնվելու 2-րդ օրը սկսել է օգտվել սննդից: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից շարքային Յու.Բրոյանը օրը 2 անգամ ենթարկվում է բժշկական զննության, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեգրվում է զինվորական հոսպիտալ՝ համապատասխան հետազոտման: Շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով 27.12.2018թ. ուղեգրվել է ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որտեղ բժիշկների խումբը հետազոտել է շարքային Յու.Բրոյանին և տվել տեղեկանք, որ զինվորը հոսպի-տալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է «թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք» ախտորոշումը»: Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ում ահազանգել էր, որ ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանն հոգեբանորեն խիստ ճնշված և անօգնական վիճակում պահվում է ռազմական ոստիկանությունում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
