«Մի քանի դիտարկում`Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ». Արթուր Սաքունց
![]() 475 Շաբաթ, 26 հունվարի, 2019 թ., 04:10 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի վերաբերյալ մի քանի դիտարկում անեմ, որը չգիտես ինչու համառորեն անտեսվում է Առաջին: Ինչի՞ արդյունքում Լեռնային Ղարաբաղի դեմ 1989-94 թթ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հաջողություն և հաղթանակ արձանագրեցինք՝ ՀՀ-ում իշխանության ժողովրդավարական բնույթի և լեգիտիմության շնորհիվ: Երկրորդ: Ինչի՞ հետևանքով միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ունեցանք, մեղմ ասած, անբարենպաստ վիճակ՝ հայտնի Լիսաբոնյան գագաթաժողովում՝ ՀՀ-ում իշխանության լեգիտիմության բացակայության և ոչժողովրդավարական բնույթի պատճառով: Երրորդ: Ինչի՞ հետևանքով Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցություններից՝ ՀՀ-ում իշխանության ավտորիտար և ոչժողովրդավարական բնույթի խորացման պատճառով: Չորրորդ: Ինչի՞ հետևանքով Ադրբեջանը սանձազերծեց 2016թ.ապրիլյան պատերազմը՝ իշխանության լեգիտիմության ծայրաստիճան անկման, բացարձակ ավտորիտար բնույթի հետևանքով: Արդյոք հիմա, ՀՀ-ում իշխանության բացարձակ լեգիտիմության և ժոողովրդավարական բնույթի պայմաններում, ՀՀ-ի դիրքերը կամ Լեռնային Ղարաբաղի դիրքերն ավելի սասանվել կամ նվազե՞լ են, իհարկե ոչ: Ավելին, ՀՀ-ում և հատկապես Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում, ժողովրդավարական զարգացումների խորացմանը զուգահեռ, ավելի ու ավելի են ուժեղանալու երկու պետությունների դիրքերը՝ միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերականգնումն ավելի հեշտ լուծելու խնդիր է դարձել, քան ամբողջ նախորդ 25 տարվա ընթացքում: Ավելին, Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի դեմ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի կողմից որևէ պատերազմական սանձազերծում, 2016թ. ապրիլյան պատերազմի նման, այդ ռեժիմի մահը կլինի: Հատկապես Բաքվում և Մոսկվայում սա շատ ավելի լավ են գիտակցում: Այսպիսով, ինչ հիմքեր կան տագնապներ ու անկանխելի վտանգների մասին սարսափներ տարածելու Լեռնային Ղարաբաղի վիճակի մասին՝ բացարձակ ոչ մի: Վիճակը չի վատթարացել բաժանարար գծի երկայնքով ավելին, քան կար Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակ: Ընդհակառակը, հայկական երկու պետությունների դիրքերն ավելի են ամրապնդված, թե ռազմական, քաղաքական, թե ռազմաքաղաքական առումներով: Եվ, ավելի են հզորանալու թե Լեռնային ղարբաղում՝ Արցախում, թե ՀՀ-ում ժողովրդավարության խորացման զուգահեռ: Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում նման սարսափի, անխուսափելի աղետի մասին հանրային տրամադրությունների ստեղծումը, զուտ ներքին քաղաքական նպատակ՝ կասկածի տակ դնել ՀՀ-ում իշխանությունների լեգիտիմությունը և նրա ժողովրդավարական զարգացումների մտադրությունն ու կամքի առկայությունը: Իզուր են նման հույսերը: Ճահճային իրավիճակի վերականգնմամբ շահագրգիռ են միմիայն այդ ճահճում սեփական գոյության հնարավորությունը տեսնողները: Այսքանը, որպես ընդհանուր դիտարկում: Մնացած վերլուծագանգային խաղերը որևէ նշանակություն չեն կարող ունենալ, ՀՀ-ում և Արցախում ժողովրդավարական զարգացումների խորացմանը զուգահեռ: Իսկ Ադրբեջանում հնարավոր ժողովրադավարական զարգացումները ավելի են դյուրացնելու Արցախի անկախության ճանաչումը հենց Ադրբեջանի կողմից: Սա էլ վերջին համոզմունքս»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
