«Նույն տրամաբանության մեջ է լուծվում նաև Արցախյան հիմնահարցը». Տիգրան Խզմալյան
![]() 604 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 02:10 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽԱՂԱՂՈԻԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ Հայերին պետք չէ պատրաստել խաղաղության։ Եղեռն անցած ազգը ոչ մի բան այդքան չի ցանկանում, որքան խաղաղություն։ Հենց այդ պատճառով է հայության բացարձակ մեծամասնությունը դեմ որևե տարածքային զիջումների՝ քանի որ կամ հասկանում է կամ զգում բնազդով, որ ցանկացած տարածքային զիջումը տանում է մեզ դեպի նոր պատերազմ։ Վերջին քառորդ դարում հարաբերական, փխրուն, անկայուն բայց անհերքելի խաղաղության հիմնական պատճառն ու երաշխիքն է եղել հենց ներկայիս տարածքային և ազգային բաժանումը, որը հաստատվեց 1994 թվականի մայիսին՝ Արցախյան հաղթանակի արդյունքում ։ Արցախյան հիմնահարցն ի սկզբանե դարձել էր վերստեղծված հայոց պետականության առանցքային խնդիրը՝ և դա նույնպիսի ողբերգական սխալ է, որքան էլ Ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության հիմնական նպատակ դարձնելը։ Մինչդեռ և մեկը և մյուսն ունեն նույն պատճառը և հետևաբար պահանջում են նույն լուծումը։ Պատճառն այդ՝ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական ՛՛բարեկամության և եղբայրության մասին՛՛ պայմանագիրն է, որի միջոցով աշխարհի ոչ մի պետության կողմից այդ ժամանակ չճանաչված երկու երկրները՝ Սովետական Ռուսաստանը և քեմալական Թուրքիան կանխորոշեցին իրենց կողմից զավթված երրորդ պետության՝ Հայաստանի ճակատագիրը և դրանով իսկ վավերացրեցին հայության ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ։ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանն ու Թուրքիան 1920-21 թթ․ կատարեցին Ցեղասպանությունից էլ առավել ծանր հանցանք, որը գենոցիդի հետ համեմատելով պետք է անվանել ՊԱՏՐԻՑԻԴ, այսինքն ժողովրդին հայրենիքից և պետականությունից զրկելու գործընթաց։ Այս հանգամանքը միջազգային օրենքի տեսակետից դարձնում է 1921 թ․մոսկովյան պայմանագիրը միանշանակ ապօրինի և հանցավոր, ուղիղ համեմատականի մեջ դնելով այն մեկ այլ և ավելի հայտնի օրինակի հետ՝ 1939 թ․ սովետա-գերմանական Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի, որը կես դար շարունակ մերժվում էր միջազգային քաղաքական և իրավական ատյաններում, մինչև որ 1991 թ․ ամռանը չեղյալ հայտարարվեց նաև ԽՍՀՄ Պետական Խորհրդի կողմից։ Հենց այս քաղաքական և իրավական նախադեպի համաձայն պետք է որ վաղուց գործեր հայկական քաղաքական միտքը և դիվանագիտությունը։ Չէ՞ որ բոլոր քաղաքական և տարածքային խնդիրները՝ սկսած Թուրքիային Արևմտյան Հայաստանի հանձնումից, մինչև Ադրբեջանին Արցախի և Նախիջևանի ՛՛զիջումը՛՛ առաջացել են հենց 1921 թ․մարտի 16-ի ռուս-թրքական հանցավոր գործարքի արդյունքում։ Ավելին՝ հենց դրա հետևանքն է Հայաստանի Հանրապետության ՛՛սովետականացում՛՛ կոչված զավթումն ու մեր երկրի գաղութացումը, որը փաստորեն շարունակվում է առ այսօր և որի ուժային երաշխավորն է ՀՀ տարածքում օկուպացիոն 11-րդ Կարմիր բանակի իրավահաջորդ ռուսական 102-րդ ռազմաբազան։ Լենին-Քեմալ 1921 թ․պայմանագիրը պետք է անօրինական և չեղյալ հայտարարվի Հայաստանի կողմից ճիշտ այնպես, ինչպես Ստալին-Հիտլեր 1939 թ․ պայմանագիրը մերժվեց և չեղարկվեց Բալթյան երեք պետությունների կողմից 1991 թվականին՝ միջազգային հանրության օգնությամբ և դրա ճնշման տակ։ Ահա հայոց քաղաքական մտքի և դիվանագիտության, Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերի առավել կարևոր եթե ոչ միակ ուղղությունը։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ածանցյալ է և երկրորդական Հայաստանի ու հայության Պատրիցիդի՝ հայրենազրկնամ համեմատ։ Տասնամյակներով այդ օրակարգը թելադրվում էր հայությանը օտարների և նրանց գորշակալների միջոցով, շեղեկու համար մեզ առավել կարևոր և հիմնական խնդրից՝ ապագաղութացումից։ Ռուս-թրքական գործարքը, բոլոր նման հանցավոր դավադրությունների նման պետք է որ ունենա գաղտնի կետեր և ժամկետներ։ 2020 թվականին լրանում է այդ փաստաթղթի վավերացման 99-ամյակը՝ մի տարեթիվ, որը հաճախ նշվում է նման պայմանագրերում իբրև վերջնաժամկետ։ Հայաստանը պետք է պահանջի Ռուսաստանից և Թուրքիայից ոչ միայն չեղյալ հայտարարել սույն հանցավոր գործարքը, այլ նաև գաղտնազերծել ու հրապարակել դրա անհայտ մնացած կետերը։ Վերադառնալով Արցախյան հիմնահարցին, նշեմ, որ 1921 թվականի հուլիսին, այսինքն ռուս-թրքական պայմանագրից ընդամենը երեք ու կես ամիս անց Արցախը Հայաստանի կազմից Ադրբեջանի կազմ փոխանցելու մասին ընդունված որոշումը ապօրինի է կրկնակի։ Առաջինը, որը հաճախ նշվել էր անցյալում, այն է, որ որոշումն այդ ընդունվել էր անձամբ Ստալինի ճնման արդյունքում, այն էլ ոչ պետական, այլ իրավազուրկ կուսակցական ՛՛Կավբյուրո՛՛ կոչված ատյանի նիստում։ Երկրորդ և առավել կարևոր պատճառն այն է, որ ռուս-թրքական պայմանարից հետո Հայաստանի հանդեպ ցանկացած որոշում իրավական չէ, այլ միանգամայն հանցավոր է և ապօրինի, քանի որ ընդունվել էր զավթված երկրի վերաբերյալ, առանց դրա ընտրված լիազոր ներկայացուցիչների մասնակցության, այլ միայն իշխող բռնատիրության կողմից նշանակված կամակատարների լուռ համաձայնույամբ։ Հենց այսպիսին էր երեք Բալթյան երկրների և նրանց աջակցող միջազգային ատյանների դիրքորոշումը սովետա-գերմանական 1939 թ․ստալին-հիտլերյան դավադրության վերաբերյալ, որը բերեց 1991 թ․ ամռանը ԽՍՀՄ պետական մարմինների կողմից սույն պայմանագրի չեղարկմանը և սովետական զավթիչ զորքերի դուրսբերմանը Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի տարածքից։ Հենց այսպիսի մոտեցում է առաջարկուն Հայաստանի եվրոպական կուսակցությունը որդեգրել հայոց պետությանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ բանակցություններում, որոնց առարկան և առանցքը պետք է լինի 1921 թ․ Լենին-Քեմալ պայմանագրի չեղարկումը դրա բոլոր իրավական հետևանքներով։ Առաջնային խնդիրն է այստեղ ՀՀ տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը և իրավահավասար հարաբերությունների հաստատումը Երևանի և Մոսկվայի ու Անկարայի միջև։ Ինչպես արդեն նշեցի, նույն տրամաբանության մեջ է լուծվում նաև Արցախյան հիմնահարցը։ 1921 թ․ հուլիսին արցախյան նահանգի Հայաստանի կազմից Ադրբեջանի կազմի մեջ փոխանցման որոշումը հանդիսանում էր նույն թվի մարտի 16-ի ապօրինի և հանցավոր ռուս-թրքական պայմանագրի հետևանքը, սակայն այն վերացել է 1994 թ․ մայիսի 12-ին կնքված զինադադարի արդյունքում։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ Արցախի վերաբերյալ և հավատարիմ է խաղաղության և բարիադրացության միջազգային սկզբունքներին։ Առայժմ այսքանը։ Հայաստանը լինելու է ազատ և անկախ»։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
