Հայկական բանակը 27 տարեկան է
![]() 1013 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 10:00 Հունվարի 28-ը հայոց բանակի օրն է: 1991-ի, ՀՀ կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: Պետության կայացման ու անկախության ամրապնդման գործում մեծ է զինված ուժերի դերը: 1988-ին սկսված արցախյան շարժումը հիմքեր նախապատրաստեց ՀՀ ԶՈՒ-ի կայացման համար: Ազգային զարթոնքը, որը ուղեկցվում էր միասնականությամբ ու անկախության մեծագույն ձգտումով մեր պատմության ու երրորդ Հանրապետության կայացման կարևորագույն գործոնն էին: Յուրաքանչյուր հայ գիտի, որ հենց այդ բանակի շնորհիվ հայոց պետականությունը վերածնվեց հաղթական հիմքի վրա՝ վերադարձնելով մեզ սեփական ուժերին ապավինելու և մեր ապագան ինքնուրույն կառուցելու կարևորության գիտակցումը: Հայոց բանակն ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, քանի որ սահմանին կանգնած ու կանգնելու է պատրաստված ու գիտակից հայ զինվորը: Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Բանակ: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
