«Հաշմանդամություն ստացած զինծառայողներն աշխատանք կունենան». Արմեն Սարգսյան
![]() 408 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 15:35 Արմեն Սարգսյանն այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողության ժամանակ ասել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը ծրագիր է առաջարկում հաշմանդամ զինծառայողներին աշխատանքով ապահովելու համար: «Այն տղաները, որոնք ծառայել են բանակում և պրոբլեմներ ունեն՝ վիրավոր են եղել, հիմա հաշմանդամ են, այդ մարդկանց չի կարելի մոռանալ: Նրանք երիտասարդ մարդիկ են, չեն կարող 60 տարի թոշակ ստանալ, պետք է իրենց հետ բերենք կյանք: Այն մարդը, որ անդամալույծ է կամ պրոբլեմներ ունի, հաստատ մի տաղանդ ունի: Պետք է գտնել, փորձել, օգնել, օգտագործել, սովորեցնել և ներգրավվել ու աշխատանք տալ»: Սարգսյանը կոչ արեց լրագրողներին՝ գործարարներին հարցնել, թե նրանք ի՞նչ են արել այդպիսի անձանց համար. «Եթե դու գործարար մարդ ես, ունես 100 աշխատող, գոնե մեկ հոգու կարո՞ղ ես աշխատանքի վերցնել: Ես ոգեշնչելու եմ մարդկանց, որպեսզի անեն այդ ծրագիրը, հանդիպելու եմ ընկերությունների ղեկավարների հետ, նրանց քաջալերելու եմ, խնդրեմ, որ դա անեն»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
