«Երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին
![]() 532 Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 14:50 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և Մարտի 1-ի իրադարձությունների մասին: Լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ էր քրեական գործ նախաձեռնել 10 տարի անց, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կներեք, իհարկե, մեկը մյուսի հետ չեմ համեմատում: Այսօր, օրինակ, շատ երկրներում, եթե չեմ սխալվում, նույնիսկ Ռուսաստանում քննվում են գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ, այսինքն՝ եթե խոսքը մարդկային կյանքի մասին է, պետք չէ սահմանափակումներ անել: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ կան ժամկետներ, այսպես կոչված վաղեմության ժամկետներ, որոնք նախատեսված են օրենքով: Եվ եթե գործը շարունակվում է, ուրեմն, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ վաղեմության ժամկետը չի լրացել»: «Ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ: Երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ»,- ասել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ այդ գործն իր համար սկզբունքային է: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
