«Վլադիմիր Պուտինին շնորհակալություն եմ հայտնել հավասարակշռված դիրքորոշման համար». Նիկոլ Փաշինյան
![]() 424 Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 15:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների և Ռուսաստանի դիրքորոշման մասին: «Վլադիմիր Պուտինին շնորհակալություն եմ հայտնել մեր ներքաղաքական իրադարձություններում հավասարակշռված դիրքորոշման համար: Փաստ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը բավականին հավասարակշռված էր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Լրագրողը համեմատական է անցկացրել Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումների և Հայաստանում գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության միջև: «Իմ կարծիքով՝ Վենեսուելայում աշխարհաքաղաքական համատեքստ կա: Հայաստանյան իրադարձություններում չկար այդ համատեքստը: Շատ կարևոր տարբերություն է: Վենեսուելայի հետ հատուկ հարաբերություններ չունենք, այսինքն՝ մեզ համար հեռավոր երկիր է ոչ միայն աշխարհագրորեն, այլ նաև քաղաքական առումով: Իհարկե, հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի»,- նշել է ՀՀ վարչապետը: Վարչապետը խոսել էր նաև Մարտի 1-ի գործի մասին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
