Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցրած ռուս զինվորականը չի կալանավորվել. Միքայել Նահապետյանը հաղորդում է ներկայացրել
![]() 398 Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 19:05 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Գլխավոր դատախազություն եմ ներկայացրել հաղորդում հանցագործության մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից դատարանի որոշումը չկատարելու հանցադեպին: Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերի 2-ին գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու և անզգուշությամբ մահվան հասցնելու մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը առ այսօր ի կատար չի ածվում՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահման կարգի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ: Գտնում ենք, որ հիշյալ արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված և այլ հանցագործության հատկանիշներ. այն է՝ Հոդված 353. Դատական ակտը չկատարելը Պաշտոնատար անձի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դիտավորությամբ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
