«Դա երաշխավորված պարտության ճանապարհ է, ինստիտուցիոնալ ծուղակ». Ստեփան Դանիելյան
![]() 445 Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 02:05 Քաղաքական մեկնաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ենթադրվում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է քաղաքացիների միջև հանրային ինչ-որ «պայմանագիր» կնքեր, որի միջոցով հանրությունը գար երկրի զարգացման ուղղության շուրջ համաձայնության: Այդ «Համաձայնությունը» պետք է երկրում ստեցծեր «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտ, որի արդյունքում ՔՊ-ն պետք է դառնար «ինստիտուցիոնալ» կուսակցություն և մենք բոլորս լծվեինք «Նոր Հայաստան» կառուցելու գործին: Կարծես թե դրանք էին կարգախոսները և մարդիկ սպասում էին այդ «ինչ-որ» բանին: Այդ «ինչ-որ» բանը չառաջարկվեց, «սերն ու համերաշխությունը» վերածվեց ատելության ու անհանդուրժողականության, սերունդների միջև ստեղծվեց արհեստական անջրպետ («թեկուզ պոլի փեդ, բայց ՀՀՇ-ից» կարգախոսը վերափոխվեց «թեկուզ պոլի փեդ, բայց նոր սերունդ» կարգախոսի), հիմա հերթական անգամ փորձում են հայաստանցի ու ղարաբաղցի բաժանում մտցնել: Սա է այն ամենը, ինչ կատարվել է մինչ այժմ: Չի հնչել որևէ քաղաքական ծրագրային տեքստ, չի դրվել ներքաղաքական, կամ արտաքին քաղաքական որևէ հայեցակարգ: Արցախի շուրջ գործընթացներ են գնում, սակայն չի հնչել որևէ տեսակետ, թե մեզ համար ընդունելի ինչ արդյունք ենք ցանկանում ունենալ: Դա նշանակում է թռչել ծովը, բայց պատկերացում չունենալ, թե որ ափին ենք ցանկանում հանգրվանել՝ դա երաշխավորված պարտության ճանապարհ է: Ինչ ունենք այս պահին. -կոռուպցիայի դեմ պայքարը ձևափոխվել է Արցախի դեմ պայքարի, Կեղծ քարոզչությունը մարդկանց բաժանել է հակամարտ կողմերի, երբ բոլոր կողմերը պայքարում է իրենց Սուտը որպես Ճշմարտություն մատուցելու համար: Սա արդեն ինստիտուցիոնալ ճգնաժամ է»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
