«Չէի ուզենա, որ ՀՀ նոր վարչակազմը շարունակի նախորդների «գործը»». Արման Մելիքյան
![]() 556 Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 16:10 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորի համար հասկանալի է, որ պատերազմ վարելը, բացի բարոյական ու մարդկային զոհերից նաև լուրջ նյութական միջոցներ է պահանջում և դրանում հաղթանակի գինը կապված է, ինչպես զինված ուժերում և թիկունքում գործող մարդկային ռեսուրսի մասնագիտական հմտություններից ու անձնուրացությունից, այնպես էլ այդ ռեսուրսն անհրաժեշտ գույքով ու սպառազինություններով ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումներից: Բանակցային գործընթացում հաջողությունն ապահովելը ևս իր գինն ունի, որը հազարապատիկ ավելի ցածր է, քան պատերազմի գինը և զանգվածային մարդկային կորուստներն էլ բացառվում են: Հայաստանի նախկին կառավարիչներն այս հարցում նախընտրեցին կուլուարային պայմանավորվածությունների միջոցով հարցը լուծելու տարբերակը: Բաքուն, կուլուարային պայմանավորվածությունները քաջալերելով, չզլացավ տալ այն գինը, որն ապահովեց իր շահերի մասնագիտական՝ իրավաքաղաքական, տնտեսական, քարոզչական ամրագրումը բանակցային գործընթացի պաշտոնական, այսինքն բաց, ոչ-կուլուարային մակարդակում: Մեր արձագանքը՝ Բաքվի խավիարային դիվանագիտությանը նվիրված ողբն էր: Չէի ուզենա, որ ՀՀ նոր վարչակազմը շարունակի իր նախորդների «գործը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
