Սուր շնչառական վարակներով հիվանդանոց դիմածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է
642 Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 20:20 Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակած տվյալների համաձայն՝ գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանի երկրներում ունի աճման միտում: Եվրոպական տարածաշրջանի 23 երկրում արձանագրվել է գրիպի լայն, 8 երկրում՝ տարածաշրջանային, իսկ 5 երկրում՝ տեղային տարածվածություն: Շրջանառող վիրուսներից գերակայում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակին, ապա այստեղ ևս դիտվում է սուր շնչառական վարակների աշխարհագրական տարածվածություն՝ աճման միտումով: Հիվանդության դեպքերի գեռակշիռ մասն արձանագրվել է 3-6 և 7-14 տարեկան երեխաների շրջանում: Համաճարակային շեմից հիվանդացության համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցվել 23 սուբյեկտում, իսկ 7 քաղաքում արձանագրվել են հիվանդացության բարձր ցուցանիշներ՝ առանց համաճարակային շեմի գերազանցման: Վրացի գործընկերների հետ աշխատանքային կարգով քննարկումներից պարզ է դառնում, որ Վրաստանում դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում: Իրավիճակի կայունացում՝ նվազման միտումով դիտվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, ինչի մասին են փաստում օրական իրականացվող մշտադիտարկման տվյալները: Այսպես՝ հունվարի 30-ի դրությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմել է 1497 անձ, նախորդ շաբաթվա 2028-ի փոխարեն՝ նվազում 1․3 անգամ: Արձանագրվել է շտապ օգնության 88 կանչ, նախորդ շաբաթվա 107-ի դիմաց: Հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 706 քաղաքացի (92․8%-ը երեխաներ են)՝ նախորդ շաբաթվա 711-ի փոխարեն: Այսօրվա դրությամբ՝ դուրս է գրվել 201 պացիենտ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Հունվարի 30-ին սուր շնչառական գանգատներով 206 երեխա է հայտնաբերվել (Երևան՝ 96, մարզեր՝ 110): Բոլոր երեխաներն ուղարկվել են տուն: Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին: Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար՝ Առողջապահության նախարարությունը հորդորում և հիշեցնում է կանոնները, որոնց անհրաժեշտ է հետևել. միʹ օգտագործեք հակաբիոտիկներ և միʹ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, |
«Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում»․ Արմեն Մուրադյան
147Երեկ, 12:48«Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
28926.03.2024, 15:24«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան
42422.03.2024, 11:48Առաջին անգամ մարդուն հաջողությամբ փոխպատվաստել են խոզի երիկամ (լուսանկար)
153121.03.2024, 20:48Մահացել է Միքայել Աղաջանովը
45621.03.2024, 09:54«Վեներական հիվանդությունների բռնկում՝ Իջևանում»․ Ոսկան Սարգսյան
70916.03.2024, 13:48Տխուր վիճակագրություն. որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել. «Ժողովուրդ»
62016.03.2024, 09:36Անահիտ Ավանեսյանը՝ Արսեն Թորոսյանի քննադատության մասին (տեսանյութ)
79014.03.2024, 12:36