«ՄԻԵԴ-ը Հայաստանի Կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները». Վահե Գրիգորյան
![]() 525 Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 00:10 «Մարտի 1-ի» գործով փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի Կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռևս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչև 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) լրացումներ են կատարվել բողոքների ծավալում և կից ներկայացված ապացույցների կազմում։ ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր՝ 20/02/2008թ․-ից մինչև 01/03/2008թ․-ը բողոքի քաղաքական ցույցերի և երթերի ժամանակ իր քաղաքական ելույթների, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով և գործունեությամբ։ Հետապնդումներն ու իր դատապարտումը երակարաժամկետ ազատազրկման հիմնված չի եղել որևէ նվազագույն ապացուցողական շեմ բավարարող փաստակազմի վրա, իրականացվել է փաստերի խեղաթյուրմամբ և իրավունքի սխալ մեկնաբանություններով։ Ի վերջո, իր դեմ հետապնդումները և իր դատապարտումն իր հիմքում ունեցել է բացառապես քաղաքական մոտիվացիա և նպատակ է հետապնդել արգելակել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունն և, միաժամանակ, պատժել իրեն նման գործունեության և համահունչ հայացների արտահայտման համար։ ՄԻԵԴ-ը Կառավարությանն առաջադրել է հետևյալ 2 հարցերը (ինչն անուղղակիորեն նշանակում է, որ սույն գործի քննությունը տեղի է ունենալու այս հարցադրումների շրջանակում)․ 1․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ կալանքը (12/10/2009թ․-ից մինչեւ 19/01/2010թ․-ը) համատեղելի է եղել ՄԻԵԿ 5 § 1 հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ նրա նկատմամբ կամայականություններից և անօրինական կալանքից պաշտպանության պահանջին։ 2․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ և նրա դատապարտմամբ չեն խախտվել ՄԻԵԿ 10 և 11 հոդվածներով նախատեսված դիմողի ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքները։ Քանի որ դիմողն առ այսօր այս մասին որեւէ հրապարակում չի կատարել, և, նկատի ունենալով, որ հարցը հանրային կարևորության և ուշադրության դաշտում է, ապա տեղեկացնեմ նաև, որ դիմողի (նրա Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո, 22/06/2018թ․-ին) հետ խորհրդակցելուց հետո, նա խնդրել էր իր դիրքորոշումը փոխանցել ՄԻԵԴ-ին, համաձայն որի․ - Դիմողը հրաժարվել է իր դիմումով բողոքների շրջանակներում իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի, ինչպես նաև՝ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որևէ պահանջ ներկայացնելուց․ - Արդարացի փոխհատուցման որևէ պահանջ չի ներկայացվելու նաև գործի քննության հետագա փուլերում՝ համարելով, որ իր գործով ՄԻԵԴ կողմից արդարադատության իրականացումը և ճշմարտության վերհանումը նա դիտարկելու է որպես իր դեմ ապօրինի հետապնդումների և երկարաժամկետ ազատազրկմամբ պատճառված բարոյական և նյութական վնասի ամբողջական հատուցում․ - Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը և արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի և մարդու իրավունքների և ազատությունների կայուն մշակույթի ձևավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին։ Շատերդ նկատած կլինեք, որ մարտիմեկյան ոճրագործության բացահայտման դեմ ուղղված հակաքարոզչության հիմնական «փաստարկներից» մեկն այն էր, թե իբր իրականացվող քննությամբ փորձ է կատարվում պետության գործադիր իշխանության ղեկավարի կողմից իր պատասխանատվությունը բարդել այլոց վրա։ Ահա և այդ դատավարության վերաբերյալ միջազգային-իրավական վարույթը։ Իսկը առիթն է միջազգային անկախ և անկողմնակալ ատյանի կողմից այդ «մեղքի» գնահատականը տալու համար։ Ամենևին էլ կասկածի տակ չառնելով ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցչի պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճությունը, կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցչությունն այս գործով պետք է իրականացնել կամ կազմակերպել ոչ ստանդարտ լուծումներ գտնելով (որովհետև իրավիճակը ոչ միայն ոչ ստանդարտ է, այլ նաև՝ աննախադեպ, վերջին բառի իսկական, այլ ոչ վերջին օրերին չարչրկված և արժեզրկված իմաստով)՝ նպատակ ունենալով չստվերել ՄԻԵԴ-ում այս գործով դատավարության մրցակցայնության սկզբունքը։ ՀԳ․ ժամանակ ունենալուս պես, իրավունքի և արդարադատության ոլորտում մեր հետաքրքիր ժամանակի մասին մտքերս ի մի կբերեմ ու կշարադրեմ։ Մենք իրապես աննախադեպ և հետաքրքիր ժամանակ ենք ապրում Հայաստանում։ Ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև՝ որևէ այլ պետության։ Վստահ եմ, որ մենք ոչ միայն մեծ հավելյալ արժեքով ենք դուրս գալու այս վիճակից, այլ նաև՝ ուղենիշ ենք լինելու նման հարցերում մեր հասակակից այլ պետությունների համար, իսկ արդար և ճշգրիտ լուծումների առումով՝ պատմական օրինակներ են թողնելու հետագա սերունդների համար։ ՄԻԵԴ-ը դեռ չի տեղադրել այս տեղեկատվությունն իր HUDOC բազայում։ Այստեղ կտեղադրեմ հրապարակվելուն պես»։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
