«Հրավիրում եմ Ձեզ Զինվորների վերականգնողական կենտրոն, որպեսզի պատասխան տաք». Սուրեն Արեենց
![]() 759 Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 10:20 Լրագրող Սուրեն Արեենցը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին. «ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյան, հրավիրում եմ Ձեզ Վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոն Լայերտին բացատրելու, թե ինչո՞ւ իր լսողությունը վերականգնելու համար պետությունը փող չունի, իսկ Ձեր քարտուղարուհուն միլիոնների գումար է նվիրաբերում: Դավիթին բացատրելու, թե հանուն ո՞ւմ ինքը կորցրեց ոտքերը և թե ինչո՞ւ այսօր պետությունն իրեն համար պրոթեզներ չի կարողանում գնի, բայց Ձեզ միլիոնների հասնող պարգևավճարներ է շնորհում: Հրավիրում եմ Ձեզ ճաշելու ձեռքերը կորցրած տղերքի հետ, որպեսզի նրանց պատասխան տաք, թե ինչո՞ւ նրանք այսօր ձեռք չունեն, իսկ պետությունը Ձեր նման ղեկավարների ձեռքը չի բռնում: Հրավիրում եմ լսելու արդեն 35 տարեկան այն տղերքի հարցերը, որոնք ուղեղային կաթվածի պատճառով Ձեզ մոտ մանկամիտի տպավորություն կթողեն, բայց նրանց տված ամեն մի հարցը Ձեր տված պատասխաններից ավելի խելացի ու ռեալ կթվա: Հրավիրում եմ գոնե կես ժամ լուռ նայելու այս տղերքի աչքերի մեջ: Հրավիրում եմ նաև դիրքեր, ամենասուր տեղերում կանգնելու թշնամու դիմաց կանգնած զինվորի կողքին, որպեսզի լսեք նրա սրտի աշխատանքը, զգաք նրա կարոտը և մի պահ վերադառնաք իրական կյանք, և եթե Աստված տա հակառակորդի մի փամփուշտ էլ այդ պահին դիպչի Ձեր ուսին, երևի այդ ժամ գոնե մեկ վայրկյան զգաք՝ նման տղերք ունեցող երկիրը Ձեր նման ղեկավար ունենալու իրավունք չունի»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
