Մահացած զինծառայողի գործով գանգատը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է և մի շարք հարցեր ուղղել ՀՀ կառավարությանը
![]() 361 Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 13:25 Հոգեկան առողջության խնդիրներով բանակ զորակոչված և դասալքության համար 3 տարվա ազատազրկման դատապարտվելուց օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019թ. հունվարի 21-ին կոմունիկացրել է. հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գանգատը դեռևս 2015թ. հոկտեմբերի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՄԻԵԴ էր ներկայացրել մահացածի մայրը: Հայկ Մովսիսյանը հոգեկան առողջության խնդիրներով զինծառայությանը պիտանի է ճանաչվել և զորակոչվել 2011թ. օգոստոսին: Զինծառայության անցնելու հենց սկզբից նա դրսևորել է անհավասարակշիռ վարքագիծ, հայտարարել զորամասը ինքնակամ լքելու մասին, ինքնավնասումներ կատարել: Սակայն զինվորական ղեկավարությունը դրան պատշաճ ուշադրություն չի դարձրել, միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու նրա այդ վարքագծի պատճառները: Ավելին՝ նախ ինքնավնասում կատարելու, ապա դասալքության համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Մինչ այդ՝ 2011թ. նոյեմբերի 3-ին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ նա արդեն իսկ զինծառայությանը ոչ պիտանի էր ճանաչվել: 2012թ. նոյեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության համար վստահված զենքով դասալքությունը) նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ի 8-րդ խցում, որտեղ 24քմ տարածքում նրա հետ պատիժը կրել է ևս 7 անձ, նրան մահացած են գտել: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
