«Հեղափոխությունը մի լավ կողմ էլ ուներ». Կարպիս Փաշոյան
![]() 555 Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 22:20 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունը մի լավ կողմ էլ ուներ. այն մերկացրեց համատարած տգիտությունն ու անգրագիտությունը՝ ստիպելով մեզ առերեսվել այդ տխուր իրողության հետ: Հեղափոխությունից առաջ դա նկատելի չէր, քանի որ բոլորը տարված էին ռեժիմը կազմաքանդելու անզուսպ գաղափարով: Անցնենք բուն թեմային։ Մեր հարևան Ադրբեջանը ԻՎԿ-ի անդամ է (Իսլամական կոնֆերանս կազմակերպություն): Սա կրոնաքաղաքական խոշոր կազմակերպություն է, որը ստեղծվել է 1969 թ. ու միավորում է բոլոր մուսուլմանական պետություններին: Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից, Պակիստանից, Ինդոնեզիայից և մյուս խոշորագույն մուսուլմանական պետություններից զատ այդ կազմակերպության անդամներն են նաև Գաբոնը, Բրունեյը, Գամբիան, Բուրկինա-Ֆասոն ու բազմաթիվ նմանատիպ աֆրիկյան ու ասիական պետություններ: Եվ այսպես 1991թ.-ից սկսած Ադրբեջանը մշտապես առիթը բաց չի թողնում կազմակերպության գագաթնաժողվների ժամանակ Ղարաբաղյան հարցում ինչպես ԻՎԿ-ի, այնպես էլ անդամ երկրների աջակցությունը ստանալու համար: Ինչու չէ նաև՝ Գաբոնի, Բրունեյի ու Գամբիայի: Նշենք նաև, որ այս ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտությունը կարողացել է որոշակի հաջողությունների հասնել, իսկ Հայաստանը բնականաբար չի կարողացել որևէ կանխարգելող գործողությունների դիմել, քանի որ կազմակերպության անդամ չէ: Հիմա ինչու այս լեկցիան կարդացի: Ինչ-որ կիսագրագետ մարդիկ ծաղրի առարկա են դարձրել այն փաստը, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գանայի ներկայացուցչից ակնկալել է հավասարակշիռ մոտեցում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Մենք պետք է հստակ պատկերացում կազմենք, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը միայն հայ-ադրբեջանական բախում չէ: Դա ամբողջ միջազգային հանրության խնդիրն է և Հայաստանը պարտավոր է օգտագործել ցանկացած ամբիոն այդ հարցը արծարծելու ու հայանպաստ դիրքորոշում ակնկալելու ուղղությամբ: Նույնը անում է Ադրբեջանը, իսկ մենք ավելի ակտիվ պետք է շարժվենք՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններից ակնկալելով հավասարակշիռ ու սթափ մոտեցում: Բայց դե ինչից ենք խոսում, անիմաստ ա բան ասելը, միևնույնն է, ձերը վերարկուի ու ախռանիկի մասին աշխարհացունց վերլուծություններ գրելն ա, տղաներ ու աղջիկներ ջան»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
