«Նման այցը չափազանց կարևոր է մեր երկրների հարաբերություններում նկատված դադարը լրացնելու համար». Վարդան Ոսկանյան
![]() 286 Շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ., 06:05 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ՀՀ վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ այս ամսի 27-ին պաշտոնական այց է ունենալու Իրան, իսկ նման այցն, ինչպես բազմիցս եմ նշել, չափազանց կարևոր է մեր երկրների միջև հարաբերությունների վերընթաց կորագծում նկատված դադարն արագորեն լրացնելու հարցում, ապա այդ այցը պետք է լինի որակապես բոլորովին նոր մակարդակի, ինչին հասնելու համար, ըստ իս, անհրաժեշտ են նախապատրաստական և տեղում իրականացվելիք մի շարք քայլեր, որոնց հերթականությամբ կանդրադառնամ մի քանի գրառումներում։ Գաղտնիք չէ, որ Իրանը յուրահատուկ երկրիր է, նույնիսկ՝ յուրահատուկ քաղաքակրթություն, միայն իրեն հատուկ չգրված ուղերձների և նշանաբանության լեզվով, ինչը կարելի է լավագույնս օգտագործել ոչ միայն խոսքային, այլ նաև առաջին հայացքից շատ պարզ թվացող գործողությունների տիրույթում։ Այս առումով հզոր նշանաբանական կարևորություն կարող է ունենալ ՀՀ վարչապետի այցին նրա տիկնոջ մասնակցությունը՝ հաշվի առնելով երկու կարևոր առանձնահատկություն։ Նախ՝ հակիրանական տարբեր կենտրոններից քարոզչական հսկայական հոսքերի ապահովման միջոցով տասնամյակներ շարունակ ստեղծվել է, պատկերավոր ասած, «կնատյաց» Իրանի դիվական պատկեր, որն, ըստ էության, կեղծ է և միտումնավոր, ինչի հետևանքով երկրների ղեկավարները այս պետություն են այցելում, որպես կանոն, առանց առաջին տիկնանց ուղեկցության՝ ուստի այս առումով Հայաստանը կարող է դրական բացառություն լինել՝ խոսքային տիույթից դուրս կարևոր բարեկամական ուղերձ փոխանցելով մեր հարևան երկիրին։ Երկրորդը՝ Իրանն ի մոտո ճանաչող որևէ մասնագետի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի, չեմ վախենա ասել, ահռելի ազդեցություն ունեն իրանցի կանայք իրենց ամուսինների որոշումների կայացման վրա, և այս համատեքստում Հայաստանի վարչապետի տիկնոջ կողմից անձանկան մակարդակով կապերի հաստատումն իրանական քաղաքական վերնախավի այրերի տիկնանց հետ չափազանց հեռանկարային և ադյունավետ կարող է լինել մեր երկրի շահերի առաջխաղացման տեսանկյունից»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
