Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը՝ վիզաների ազատականացման մասին
![]() 428 Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 17:35 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման և Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին հարցին: «Այո, մենք արդեն աջակցում ենք: Եվրոմիությունն արդեն պարոն Յոհաննես Հաանի միջոցով իր դիրքորոշումը հստակ արտահայտել է: Մենք չենք ցանկանում միջամտել արտաքին քաղաքականությանը, Հայաստանն իբրև պետություն ինքն է որոշում՝ որ երկրների հետ պետք է աշխատի արտաքին հարաբերություններում: Եվ մենք արդեն ունենք պայմանագիր, որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները, ոչ միայն Գերմանիան, այլ նաև Եվրոմիությունը»,- ասել է կանցլերը: ՀՀ վարչապետը ևս անդրադարձել է հարցին: «Կարծում եմ՝ Յոհաննես Հաանի վերջին այցը հստակ պատասխան էր այդ հարցին, և ԵՄ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ցանկանում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները: Ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը՝ այդ թեման նույնպես քննարկել ենք, և այդ առումով կարևոր է, որպեսզի Հայաստանն առավել գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար: Ուրախ եմ արձանագրել, որ 2018-ին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվն ավելի մեծ է եղել, քան Հայաստանից մեկնողների թիվը: Եվ այնպիսի ինստիտուցիոնալ զարգացումներ պետք է իրականացնենք, որպեսզի Հայաստանը չդիտարկվի որպես փախստականներ մատակարարող երկիր: Եվ այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ մենք այդ ուղղությամբ շարժվում ենք վստահ: Հույս ունեմ՝ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք Եվրոմիության հետ վիզաների ազատականացման հաջողության հասնելու համար»,- ասել է վարչապետը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
