Դավիթ Բաբայանը հրատարակել է «Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականությունը» աշխատությունը
![]() 305 Շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ., 02:05 Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հրատարակել է «Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականությունը» աշխատությունը, որը 21 տարվա աշխատանքներն ու վերլուծությունները ամփոփող գիրք է՝ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց յուրացման ու աշխարհաքաղաքական նպատակներով կիրառման մասին: Հիշում եմ, դեռևս 2008-ին, երբ Արցախում ծանոթացա Դավիթի հետ, փաստարկված պատմում էր իր ուսումնասիրությունների մասին՝ շեշտելով, թե ինչքան կարևոր է, օրինակ, Քարվաճառը, քանի որ այնտեղից է սկիզբ առնում ՀՀ և Արցախի ջրային պաշարների հսկայական մասը: Նույնիսկ մեջբերեց իր և ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահների հետ զրույցից մի հատված, երբ հարց է ուղղել, թե ինչ վտանգ են իրենցից ներկայացնում Թալիբան շարժման ահաբեկիչները ԱՄՆ-ի համար: Պատասխան եղել է՝ ամեն ինչից բացի՝ նաև կենսաբանական: Այստեղ էլ Դավիթն արձագանքել է, որ Քարվաճառը Ադրբեջանին հանձնելով, մենք նրանց հնարավորություն ենք տալիս թունավորել մեր ջրային պաշարների ակունքներն ու դառնալ կենսաբանական վտանգ հայկական երկու հանրապետությունների համար: 2019թ. հունվարի 31-ին իմ արդեն վաղեմի ընկեր Դավիթ Բաբայանից հրավեր ստացա մասնակցելու գրքի շնորհանդեսին: Շնորհավորում եմ, Դավիթ ջան: Աշխատությունը ոչ միայն գիտական ու փաստագրական է, այլև քաղաքական լուրջ արժեք, որը կարող է և պետք է լինի նաև մեր դիվանագետների սեղանին»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
